Ներքին 3 տարի առաջ - 08:44 06-02-2023

Կրկնուսույցները՝ անգործ, դպրոցները՝ դատարկ

Ինչպես հայտնի է, հունվարի 15-ից մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները:

Սա նորամուծություն է, երբ դիմորդներին հնարավորություն է տրվում երկու անգամ քննություն հանձնելու, սակայն այս նորամուծությունը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել կրկնուսույցներին և դպրոցներին։

Մասնավորապես, ընդունելության առաջին փուլի արդյունքներով այն դիմորդները, ովքեր դրական, անցողիկ միավորներ են ստացել, այլևս հրաժարվել են կրկնուսույցների մոտ գնալ՝ համարելով, որ արդեն ընդունվել են։

Այսինքն՝ կրկնուսույցների խավը առնվազն 6 ամիս զրկվեց հավելյալ եկամուտից։ Լուրջ խնդրի առաջ են հայտնվել նաև դպրոցները․ հունվարին միասնական քննություններ հանձնելուց հետո աշակերտն այլևս կարիք չունի դպրոց գնալու, ուստի այս փոփոխությանը զուգահեռ հավանաբար պետք է մտածեին նաև դպրոցների մասին, թե ինչպես պահեն աշակերտին դպրոցում։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, հավատարիմ իր լավագույն ավանդույթներին, նույնիսկ ցանկության դեպքում չի կարողանում քայլերը հաշվարկել, և սա, ըստ երևույթին, նման հերթական «հաջողությունն է»։

Հիշեցնենք, որ 2023/2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ՝ համաձայն ՀՀ կառավարության 597-Ն սահմանված կարգի: Առաջին փուլում դիմումների հայտագրումը իրականացվել է դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները՝ հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը): Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին