Միտք 3 տարի առաջ - 20:55 05-02-2023

Մեկնարկում ենք ֆեյսբուքյան քարոզարշավ՝ ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների․ Էդմոն Մարուքյան

Մեկնարկում ենք մեր ֆեյսբուքյան քարոզարշավն ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների, ովքեր շարունակելով գործել այդ ցեղասպան երկրում անուղղակիորեն նպաստում են Արցախի շրջափակմանը և թշնամու ցեղասպան նպատակներին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Այդ ընկերությունները ֆեյսբուքում ունեն միլինոավոր հետևորդներ: Այս քարոզարշավի միջոցով մենք աշխարհին տեղեկացնում ենք Արցախի դեմ ցեղասպանության մասին նրանց անտարբերությունը և կամա թե ակամա մեղսակցությունը, և այս կերպ ճնշում ենք գործադրում, որպեսզի նրանք լքեն Ադրբեջանը:
Խնդրում ենք բացել ներքևի երեք հղումները և կատարել հետևյալ գործողությունները: Առնվազն կիսվել (Share) և հավանել (Like), ցանկալի է նաև հետևել (Follow) և ուղարկել (Send) ընկերներին մեսենջերով:

Ամեն անգամ, երբ մենք հավանում կամ կիսվում ենք այդ ընկերություններ տեղեկանում են: Ընկերությունների ցուցակը ստիպված երեք մասի ենք բաժանել ֆեյսբուքի սահմանափակումների պատճառով: Այնպես որ, խնդրում ենք 2 րոպե տրամադրել և անել այդ բոլոր գործողությունները բողոր երեք էջերում:

Էջ 1 https://www.facebook.com/saveartsakhfromgenocide/posts/102016256144782

Էջ 2 https://www.facebook.com/saveartsakhfromgenocide/posts/102145282798546

Էջ 3 https://www.facebook.com/saveartsakhfromgenocide/posts/103061696040238

Միևնույն ժամանակ չենք մոռանում նաև նամակներով ռմբակոծել այդ ընկերություննեին: Եթե դեռ նամակներ չեք ուղարկել, բացեք հետևյալ էջը, լրացրեք և ուղարկեք: Դա կպահանջի ընդամենը 1 րոպե և Դուք մեկ կոճակի սեղմումով հարյուրից ավել նամակներ կուղարկեք բոլոր ընկերություններին https://actionnetwork.org/.../urge-international.../

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող