Ներքին 3 տարի առաջ - 10:07 04-02-2023

Կովիդով գլխավոր դերակատարներից մեկին շրջանցո՞ւմ են

Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվորեն քննում է կորոնավիրուսի ժամանակ ծախսած գումարների դեպքերը։

Այս մասով լայնածավալ քննչական գործողություններ են իրականացվում, ստուգումներ հիվանդանոցներում, նախարարությունում, այն բոլոր տնտեսվարողների մոտ, որոնք առնչվել են կովիդին։ Կովիդի գումարների յուրացման դեպքերով իրավապահների ուշադրության կենտրոնում են նաեւ ներկա եւ նախկին նախարարները՝ Անահիտ Ավանեսյանը եւ Արսեն Թորոսյանը։

Սակայն, զարմանալիորեն իրավապահները շրջանցում են մեկ այլ կարեւոր դերակատարի՝ այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար, փոխնախարար, այժմ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանին։

Oragir.News-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինե Օհանջանյանն անդրադառնալով գործի քննության ընթացքին ու Սմբատյանի գործում ներգրավվածությանն՝ ասաց, որ կոմիտեն տեղեկատվություն չի տալիս այն մասին, թե ովքեր են ներգրավված գործում կամ թե ովքեր են հարցաքննվել։

«Բայց կարորղ եմ ասել, որ այդ պահին այդ գործով մի քանի քրեական վարույթներ ունենք նախատեսված , որոնք այս պահին նախաքննության փուլում են, թե ովքեր են հարցաքննվել՝ չեմ կարող այդ մասին տեղեկատվություն տրամադրել։ Ամեն դեպքում, առայժմ այդ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան»։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ազգային ժողովում քննարկում էր կայացել պատգամավորների և Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների միջև։
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պարզաբանումներ էին պահանջում Հաշվեքննիչ պալատի նախագահից Ատոմ Ջանջուղազյանից՝ առողջապահության նախարարության կողմից համավարակի ժամանակ տեղի ունեցած խախտումների բարձրաձայնման համար։ Հաշվեքննիչ պալատը հանդես էր եկել կորոնավիրուսի համար հատկացված ծախսերի աղմկոտ հաշվեքննությամբ։ Դրանով պարզվել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում պացիենտի բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով և այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով։

Վարչապետի հանձնարարականի համաձայն՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստացել ու ուսումնասիրել էր առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի բուժման գործընթացի վերաբերյալ իրականացրած ստուգման, հաշվեքննության ակտերը։ Դրա արդյունքում դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտեին հանձնարարել էր նյութեր նախապատրաստել։ Արդեն մայիսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից

Ձեզ գուցե հետաքրքրի