Ներքին 3 տարի առաջ - 16:02 02-02-2023

Կառավարությունը հաստատել է դպրոցների օրինակելի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը


ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 2-ի նիստում հավանության է արժանացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Սահմանվել է, որ նոր խմբագրությամբ շարադրվող օրինակելի կանոնադրությունը կիրառելի է այն պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար, որոնցում տնօրենները նշանակվել են սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո:

Համաձայն որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, մարզպետները, ինչպես նաև Երևանի քաղաքապետը (առաջարկությամբ)՝ ըստ ենթակայության, պետք է ապահովեն նշված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրությունների փոփոխությունը՝ տնօրենի նշանակումից հետո մեկամսյա ժամկետում:

2021թ. մարտին ԱԺ-ի կողմից ընդունվել են «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, որով հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ գործադիր երկու մարմինների գործառույթները տարանջատվել են:

Օրենքով սահմանված կարգով կառավարման համակարգում առավել ճկուն և արդիական մոտեցումներ են ներդրվել. մասնավորապես՝ երկու գործադիր մարմիններին՝ տնօրենին և վարչատնտեսական մասի համակարգողին, հնարավորություն է ընձեռվում իրենց լիազորությունների շրջանակում հաստատությունն արդյունավետ կառավարել, կրթական գործընթացի պատշաճ կազմակերպման շրջանակում համագործակցել, իրականացնել աշխատանքի բաշխում և վերահսկում: Բացի դրանից՝ հստակեցվել են պատասխանատվության շրջանակները:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրությունում կատարված կարգավորումների արդյունքում հաստատություններում կբարձրանա գործընթացի կազմակերպման արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորինս անխոչընդոտ կընթանա դպրոցի կառավարման, խորհրդակցական մարմինների, կրթական գործընթացի մասնակիցների գործառույթների իրականացումը:

Կհստակեցվեն նաև դպրոցին ամրացված գույքի և ֆինանսատնտեսական գործունեության, դպրոցի վերակազմակերպման և լուծարման հետ կապված իրավահարաբերությունները:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է