Միտք Ներքին 3 տարի առաջ - 16:57 29-01-2023

Այժմյան տեսքով և ղեկավարով Լեզվի կոմիտեն վնասարար կառույց է․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Գիտե՞ք, թե ինչ է նշանակում վնասարարություն:
Բերեմ պարզագույն օրինակ:

Ըստ Լեզվի կոմիտեի, վերջինիս կողմից 2021թ տնտեսվարող սուբյեկտների դեմ ներկայացված հայցադիմումներից, ՀՀ Վարչական դատարանը բավարարել է միայն 6%-ը:

Այժմ եկեք հաշվենք:
2021թ Լեզվի կոմիտեն ՀՀ Վարչական դատարան է ներկայացրել 72 հայցադիմում, որոնցից բավարարվել է ընդամենը 4-5-ը (6%): Ըստ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի, լեզվի ոլորտում իրավախախտման համար նախատեսված տուգանքը կազմում է 250 000 ՀՀ դրամ: Այսինքն՝ Լեզվի կոմիտեի կողմից 1 տարում իրականացված գործողությունների արդյունքում պետական բյուջե, ենթադրաբար, մուտքագրվել է 5 x 250 000 = 1 250 000 ՀՀ դրամ կամ 3 125 ԱՄՆ դոլար:

Ըստ հանրամատչելի տվյալների, Լեզվի կոմիտեն ունի թվով 19 աշխատակից, որոնցից յուրաքանչյուրի միջին ամսական աշխատավարձը պարգևավճարների հետ միասին 2021թ կազմել է շուրջ 220 000 ՀՀ դրամ: Այսինքն՝ 19 x 220 000 = 4 180 000 ՀՀ դրամ կամ 10 450 ԱՄՆ դոլար: Տարեկան կտրվածքով՝
12 x 4 180 000 = 50 160 000 ՀՀ դրամ կամ 125 000 ԱՄՆ դոլար:

Փաստորեն, 2021թ Լեզվի կոմիտեի միայն աշխատավարձի (առանց այլ ծախսերի) բյուջեի համար ՀՀ հարկատուները վճարել են 125 000, իսկ «հետ են» ստացել միայն 3 125 ԱՄՆ դոլար:

Ավելին, եթե նույնիսկ պատկերացնենք, որ 2021թ Լեզվի կոմիտեի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված բոլոր 72 հայցադիմումները բավարարվել են, ապա այդ դեպքում ևս ծախսը եկամուտից շուրջ 3 անգամ ավելի է:

Սա նշանակում է, որ իրականում, այժմյան տեսքով և ղեկավարով Լեզվի կոմիտեն վնասարար կառույց է»:

Լուսանկարը՝ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան