Մամուլ 3 տարի առաջ - 08:33 28-01-2023

ՔՊ-ական պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ական մի խումբ պատգամավորների օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգեւավճար են պահանջում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարում են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նրա օգնականը (դե ֆակտո խմբակցության ղեկավարը, Կոնջորյանի մտերիմը), ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նրանց օգնականներն ու իշխող խմբակցության փորձագետները: Ակցիային միացել են որոշակի նախաձեռնողականությամբ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի օգնականն ու փորձագետները: Բանն այն է, որ օգնականները, տեսնելով՝ պետծառայողները ստանում են պարգեւավճար, իրենք եւս դիմել են ԱԺ նախագահին՝ պարգեւավճար ստանալու պահանջով:

Նկատենք, որ ՔՊ-ական պատգամավորների օգնականները պահանջում են պարգեւավճար, որն օրենքով չի հասնում, այլ միայն պետծառայողներին է հասանելի՝ որպես պրոֆեսիոնալների: Օգնականները, սակայն, որ օրերով աշխատանքի չեն ներկայանում, ուզում են բարձր աշխատավարձ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պահուստային ֆոնդից պարգեւավճար տալ պատգամավորների օգնականներին, եւ այս պատճառով ՔՊ ներսում լուրջ բախումներ են սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ շուրջ 36 պատգամավորի օգնական է միացել ստորագրահավաքին.
1) Հայկ Կոնջորյանը
2) Արթուր Հովհաննիսյանը
3) Խաչատուր Սուքիասյանը
4) Մարիա Կարապետյանը
5) Թագուհի Ղազարյանը
6) Արուսյակ Ջուլհակյանը
7) Ծովինար Վարդանյանը
8) Զարուհի Բաթոյանը
9) Գուրգեն Արսենյանը
10) Վաղարշակ Հակոբյանը
11) Վիլեն Գաբրիելյանը
12) Հայկ Սարգսյանը
13) Հռիփսիմե Հունանյանը
14) Ալխաս Ղազարյանը
15) Արեն Մկրտչյանը
16) Էմմա Պալյանը
17) Անդրանիկ Քոչարյանը
18) Նարեկ Գրիգորյանը
19) Վիգեն Խաչատրյանը
20) Գագիկ Մելքոնյանը
21) Հայկ Ցիրունյանը
22) Արմեն Խաչատրյանը
23) վերջերս մանդատ ստացած Կարեն Սարուխանյանը եւ այլք։

Այս առիթով դիմեցինք ԱԺ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը. «Տվյալ պարգեւավճարը վերաբերում է միայն պետծառայողներին եւ չի տարածվում ԱԺ պատգամավորների օգնականների վրա, այդ պատճառով էլ նրանք պարգեւավճարը չեն ստացել: Քանի որ տվյալ պարգեւավճարը օրենքով վերաբերում է միայն պետծառայողներին, համարվում է կիսամյակային պարգեւավճար, իսկ պատգամավորների օգնականներին օրենքով չի հասնում պարգեւավճար»:

Դիտարկմանը, որ մինչ այս պատգամավորների օգնականները եւս օգտվել են կիսամյակային պարգեւավճարերից, ինչու չեն ստացել այս անգամ, ԱԺ-ից ասացին. «Պարգեւավճարների ֆոնդը խնայողությունների հաշվին է ձեւավորվել, քանի որ պետծառայողները ստացել են պարգեւավճար խնայողությունների հաշվին։ Պատգամավորների օգականներին էլ է տրվել պարգեւավճար. հիմա այլ իրավիճակ է: Աշխատավարձային ֆոնդը բարձրացել է, իսկ պարգեւավճարների ֆոնդը՝ կրճատվել։ Պարգեւավճարներ տրվում են խնայողությունների հաշվին, այժմ էլ դեռ հունվար ամիսն է, այդ պատճառով պարգեւավճար չի տրվելու նրանց»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:01 Նիկոլ Փաշինյանից տարածք նվեր ստացած բուհը հայերենը չի ճանաչում
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության
22:38 Հուշակոթողի «տեղափոխությո՞ւն», թե՞ ապամոնտաժում․ ինչու է ՌԴ-ն պատժում Արթիկի քաղաքապետին
23:33 Սոթքի հանքի ռուս սեփականատերն արգելել է արհմիությունը. աշխատողները դժգոհ են պայմաններից
18:09 8 տարի ամեն ինչ արվել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար. հարցում
20:46 Գյումրին կրկին ջրի տակ է․ մարդիկ ջրերի միջով են քայլում

Ձեզ գուցե հետաքրքրի