Մամուլ 3 տարի առաջ - 08:45 27-01-2023

Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է դեսպան դառնալ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ հաջորդ հերթական նիստին իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կհայտարարի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է․ «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։

Հանձնաժողովի նախագահի տեղակալը ՔՊ-ի շարքերը համալրած ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանն է, ուստի հանձնաժողովը նախագահի պարտականությունները կդնի մեկ այլ անդամի՝ Սարգիս Խանդանյանի վրա։ ՔՊ-ում չեն բացառում, որ մոտ ապագայում Աղաջանյանը կհրաժարվի նաեւ մանդատից․ նա նեղ միջավայրում անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, ուզում է գլուխը րոպե առաջ ազատել ու գնալ դեսպան՝ եվրոպական որեւէ երկիր։ Ասում են՝ նրա երազանքի երկիրը Ֆրանսիան է, որտեղ սովորել է, եւ որտեղ նրա ընտանիքը սեփականություն ունի, սակայն այս երազանքը վերեւից դեռ հավանության չի արժանացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան