Ներքին 3 տարի առաջ - 12:53 26-01-2023

Զորամասի կացարանում բռնկված հրդեհի դեպքով կա ձերբակալված. Վարդապետյան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում հրդեհի դեպքով առաջին անձն է ձերբակալվել, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Այսօր առավոտյան է ձերբակալվել, նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում։ Թույլ տվեք նախաքննության շահից ելնելով, չբացահայտել այն անձանց հաջորդականությունը, որոնց նկատմամբ կհարուցվի քրեական հետապնդում», - ասաց նա։

Աննա Վարդապետյանը վստահեցրեց՝ դատախազությունը զինդատախազի մակարդակով ամենօրյա հսկողություն է իրականացնում գործընթացի նկատմամբ։ «Քննությունն ավարտելու սահմանված կոնկրետ ժամկետներ կան։ Բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցի հարցերն են քննարկվելու, դրա ուղղությամբ կան ստրատեգիական լուծումներ, համադրվում են կանոնադրությունները, կանոնագրքերը՝ հասկանալու համար, թե ով ինչ չի արել անվտանգության կանոններն ապահովելու տեսանկյունից», - ասաց նա՝ միաժամանակ զեկուցելով, որ հունվարի 23-ին ՀՀ զինվորական դատախազի կողմից հրաման է արձակվել բոլոր կայազորների զինվորական դատախազներին՝ ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն բոլոր զորանոցներում, այդ թվում՝ տեղակայված զորանոցներում 2020 ու 2022 թվականների ռազմական գործողությունների արդյունքում տեղափոխված զորանոցներում տեղակայված զորամիավորումների կենցաղի ու կենցաղավարման կանոնների հետ կապված։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում