Մամուլ 3 տարի առաջ - 08:28 25-01-2023

Մանրամասներ Սուրեն Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից․ ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ՝ հունվարի 24-ին, հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հանդիպման առիթը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպն էր, ինչի հետեւանքով 15 ժամկետային զինծառայող հրդեհի զոհ դարձավ։

«ժողովուրդ» օրաթերթին Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից մանրամասներ հայտնի դարձան։ Այսպես, ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ թեեւ ամենասուր հարցերն են ուղղվել պաշտպանական գերատեսչության ղեկավարին, բայց հանդիպումը, ընդհանուր առմամբ, անցել է բավականին հանգիստ, ոչ լարված մթնոլորտում։ «Խոսել ենք այն բոլոր խնդիրների, մտահոգիչ երեւույթների մասին, որ կա ոչ միայն բանակի, այլ նաեւ հասարակության ներսում առհասարակ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ դեպքի պատասխանատուն (գոնե քաղաքական մակարդակում) բոլորս ենք, թիմն է, հետեւաբար իրավիճակը լարելու կամ լարվածություն ստեղծելու կարիք ընդհանրապես չկար»,- ասաց մեր աղբյուրն ու ավելացրեց, որ հանդիպման ժամանակ Պապիկյանի հրաժարականի հարցը չեն քննարկել. այդ մասին անգամ հարց-տեսակետ չի հնչել։

Ավելին՝ ներկաները Պապիկյանին քաջալերել են, որ օրհասական այս պահին, երբ բանակն իսկապես մեջքն ուղղելու կարիք ունի, չպետք է թույլ տալ, որ նա հանկարծ որոշի թողնել հեռանալ։ Տեղեկացանք նաեւ, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը շատ թվով պատգամավորներ են բացակայել. մի մասը՝ գործուղումների մեջ գտնվելու, մի մասը՝ այս օրերին տարածված վիրուսային հիվանդությունների, մի մասն էլ պարզապես նպատակահարմար չգտնելու պատճառաբանությամբ է բացակայել»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան