Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:04 23-01-2023

Արցախը խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն. Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk հաղորդաշարին, որում անդրադարձել է Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Վարդանյանն ընդգծել է, որ Արցախում հայերն ապրում են հազարամյակներով: «Վերջին 35 տարիներին հայերը համառ պայքար են մղում անկախության ճանաչման համար: Արցախը երբեք չի եղել ներկայիս Ադրբեջանի մաս: Արցախը խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն»,- ասել է նա:

Արցախի պետնախարարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Արցախում արդեն չորս նախագահ է փոխվել, իսկ Ադրբեջանում տասնամյակներ շարունակ երկիրը ղեկավարում է նույն ընտանիքը:

Վարդանյանը միևնույն ժամանակ վերահաստատել է, որ Ստեփանակերտը պատրաստ է Բաքվի հետ բանակցությունների։ Նա շեշտել է, որ Արցախում պատրաստ են Ադրբեջանի հետ ապրել որպես հարևաններ, սակայն երբեք չեն լինի Ադրբեջանի մաս։

Հարցազրույցի ժամանակ հարցեր են հնչել նաև Վարդանյանի անձի, Հայաստանի և Ռուսաստանի հետ վերջինիս ունեցած հարաբերությունների մասին: Ռուբեն Վարդանյանը կրկին հայտնել է, որ, անկախ նրանից, կզբաղեցնի պաշտոն, թե չէ, ինքը կմնա Արցախում, քանի որ եկել է Արցախ՝ մարդկանց կողքին լինելու և այս փորձությունները միասին հաղթահարելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտոնյաներից BBC Hard Talk-ին հարցազրույց են տվել միայն Նիկոլ Փաշինյանը և նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Վարդանյանի հարցազրույցը շուտով հասանելի կլինի հաղորդաշարի յութուբյան ալիքում։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո