Ներքին 3 տարի առաջ - 09:21 23-01-2023

Նառան ճիշտ էր․ Աննա Հակոբյանի մի ժամացույցն առնվազն 27 հազար դոլար արժե

Ազգային անվտանգության ծառայությունն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը վարչապետի ննջասենյակի պահարանից հափշտակել է վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդեր, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը:

Առհասարակ, Աննա Հակոբյանի լուսանկարներից երևում է, որ զարդերից Աննա Հակոբյանը գերադասում է օղերն ու ժամացույցները։ Տարբեր ժամանակներում Հակոբյանի լուսանկարներում հայտնված ժամացույցներից թերևս ամենաուշագրավՆ այն ժամացույցն էր, որ տեսանելի էր 2022 թ-ի դեկտեմբերի 17-ին Աննա Հակոբյանի Ջերմուկ այցի մասին պատմող լուսանկարներում։

Այցի ընթացքում Հակոբյանը հյուրընկալվել է երկկողմանի ծնողազուրկ երեխաների՝ Վարդուհու և Անիի տանը և նրանց հետ զարդարել է տոնածառը։ Այցից հրապարակված լուսանկարներում երևում է, որ Աննա Հակոբյանը կրում էր ժամացույց, որն արտաքինից չափազանց նման է Roger Dubuis ապրանքանիշի ադամանդակուռ, վարդագույն ոսկուց, կոկորդիլոսի կաշվով 27 000 դոլար արժողությամբ ժամացույցին։

Այցի տեսանյութը դիտելու դեպքում կարելի է տեսնել, թե քանի անգամ է Աննա Հակոբյանը ձեռքով ուղղում ժամացույցը և կարծես ուշադրություն հրավիրում դրա վրա։ Հատկանշական է, որ այս ժամացույցի մասին ևս ոչ մի տեղեկություն չկա Աննա Հակոբյանի հայտարարագրում։

Թերևս տեղին կլինի հիշել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը, որ նա ուղղել էր երբեմնի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, թե ինչ է նա զգում, երբ կանգնած է Ազգային ժողովում մի կոստյումով, որը մանկավարժի չորս տարվա աշխատավարձն արժե, և հարցնել, որտեղից Աննա Հակոբյանին ժամացույց, որն առնվազն 27 հազար դոլար արժե (վաճառվում են տարբեր մոդիֆիկացիաներ՝ 25-ից 100 հազար շվեյցարական ֆրանկ արժողությամբ)։

Ուշագրավ է նաև, որ 2020 թվականի հունիսի 12-ին Աննա Հակոբյանը ֆեյբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե պատահական մի տաքսիի մեջ մի կին հեռախոսով խոսել է, ներկայացել է որպես վարչապետի աշխատակազմում աշխատող Նառա և հարցրել է, թե Աննա Հակոբյանի 35 հազար դոլարանոց ժամացույցն արդյոք տեղ է հասել։

Երկուսուկես տարի առաջվա գրառման տակ մարդիկ վրդովմունք են արտահայտում, թե ինչպիսի սրիկաներ կան, որ նման ձևով վարկաբեկում են տիկին Աննա Հակոբյանին, բայց ինչպես մի անգամ ասաց մեր բոլորի ընդհանուր ծանոթը, Նառան ճիշտ էր, Աննա Հակոբյանի մի ժամացույցն առնվազն 27 հազար դոլար արժե։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան