Ներքին 3 տարի առաջ - 21:50 22-01-2023

«Ձեր որդին չպե՛տք է լինի հաջորդը». ողբերգական դեպքից նոր մանրամասներ են ներկայացվելու

«5165-ի ու «Համախմբում» շարժման հետ վաղը պահանջելու ենք Նիկոլ Փաշինյանի և ՊՆ Սուրեն Պապիկյանի հրաժարականը՝ նաև հենց այս դեպքի՝ 15 զոհված զինծառողների համար։ Պետք է նրանք ասեն, որ կրելու են քաղաքական պատասխանատվություն։ Սա ոչ թե հրդեհային անվտանգության կանոնների խախտման , կանոնների չպահելու արդյունք է, այլ՝ սա բանակի կազմաքանդմանը միտված հերթական գործողությունն է։ Այդ կապակցությամբ մենք վաղը իրականացնելու ենք բողոի գործողություն, որի նպատակն է հանրությանը ավելի խորքային ձևով տեղեկատվություն տրամադրել կատարվածի մասին, հակադարձել իշխանությունների կողմից շրջանառվող թեզերի և հակաթեզերի վրա», - Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը, մանրամասնեց վաղը տեղի ունեցող հանրահավաքի մասին։
Սողոմոնյանի խոսքով՝ թեզերից մեկն այն է, որ այսպիսի դեպքերում իշխանությունների հրաժարականն են պահանջում՝ որն էլ իբրև առիթի օգտագործում է.

«Այդ ամբողջ բացասական քարոզչությանն ենք նաև հակադարձելու, նաև մեր բողոքի գործողությունն է առ այն, որ հանրության ուշադրությունը վերստին անգամ հրավիրվի հարցի վրա, նպատակ ունենալով հետագայում, առնվազն, որպես մինիմում բան, չկրկնվեն այսպիսի երևույթներ, որովհետև այս իշխանությունների գոյությամբ այս ամենը կրկնվելու միտում ունի։ Մենք հանրությանն ուզում ենք տեղյակ պահել, որ այս աղետալի երևույթների պատճառը՝ գործող իշխանությունների կողմից զինված ուժերի, բանակի տոտալ ձախողումն է և պաշտպանական համակարգի կազմաքանդումն է»։

Հիշեցնենք, որ վաղը՝ 14:00-ին «Համախմբում» շարժումը ՀՀ կառավարության շենքի դիմաց անց է կացնելու բողոքի գործողություն։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում ոչ մարտական պայմաններում 15 ժամկետային զինծառայողների կյանքը խլած ողբերգությունը ՀՀ իշխանությունների կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր ձախողման արդյունքն է։ Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց ողբերգական կորստի հիմնական պատասխանատուները ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարն են, ովքեր չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից։
Հունվարի 23-ին, ժամը` 14:00-ին «Համախմբում» շարժումը ՀՀ կառավարության շենքի դիմաց անց է կացնելու բողոքի գործողություն։
Մի՛ եղեք անտարբեր,
Մի՛ սպասեք, մինչև ողբերգությունը ձեր տուն մտնի,
Միացե՛ք մեր բողոքին»։



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը