Արտաքին 3 տարի առաջ - 14:06 20-01-2023

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը ՆԱՏՕ-ին հորդորել է Թուրքիային հեռացնել դաշինքի շարքերից

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ՆԱՏՕ-ին կոչ է արել դաշինքի շարքերից հեռացնել Թուրքիային և աջակցել այդ երկրում գործող ընդդիմադիր կուսակցություններին։ Ամերիկյան Wall Street պարբերականում հրապարակված իր հոդվածում Բոլթոնը Թուրքիային մեղադրել է իրեն դաշնակցի պես չպահելու մեջ։

Վերջինս քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ դաշինքի ներսում տարաձայնություններ առաջացնելու, վտանգավոր գործունեություն ծավալելու, տարածաշրջանում ռազմատենչ քաղաքականություն վարելու համար։ Նրա խոսքով՝ Էրդողանը խարխլել է Թուրքիայի հետօսմանյան շրջանի շխարհիկ սահմանադրության առանցքային տարրերը, ինչը վտանգում է երկրի ֆինանսական համակարգը և տնտեսական կայունությունը։

Նախկին պաշտոնյան նկատել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն չի գործում որպես դաշնակից։ Նա արևմտյան երկրներին կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել՝ առաջիկա նախագահական ընտրություններում թուրքական ընդդիմությանը աջակցելու համար։

Ջոն Բոլթոնն ընդունել է, որ ՆԱՏՕ-ի հիմնադիր կանոնադրությունը չի նախատեսում անդամակցության բացառություններ կամ կասեցում՝ նշելով, որ դաշինքը պետք է հասկացնի, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու Թուրքիայի անկարողությունը կդառնա ՆԱՏՕ-ին անդամակցությունը չեղյալ հայտարարելու որոշման վերջին ազդակը։ Վերջինս Էրդողանի արտաքին քաղաքականությունը դավաճանական է անվանել և ընդգծել, որ Թուրքիայի նախագահը տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը վերականգնելու նեոօսմանյան նկրտումներ ունի։

Անդրադառնալով նախորդ տարի Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորմանը և դրանց զարգացմանն ուղղված ջանքերին՝ նա նշել է, որ Էրդողանը մշտական անտագոնիզմ է զգում Իսրայելի նկատմամբ, ինչն արտացոլում է Մերձավոր Արեւելքում նրա ավելի լայն հեգեմոն ծրագրերը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի տրամադրմանը, Բոլթոնը դա գովազդային քայլ է որակել՝ թուրքական անօդաչու թռչող սարքերի առաջխաղացման համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի