Ներքին 3 տարի առաջ - 22:06 19-01-2023

Հրազդան քաղաքում այրվել է 2 հա խոտածածկույթ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 19-ին, ժամը 15։27-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասին հարակից սարում այրվում են ծառեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 18։00-ին: Այվել է մոտ 2 հա բուսածածկույթ և մասամբ ջերմահարվել է 10 եղևնի:

Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն իրականացրել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 7 աշխատակից:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը