Ներքին 3 տարի առաջ - 18:27 19-01-2023

Շատ ազնիվ տղա էր, հոգատար, ընկերասեր․ ուսուցչը՝ զոհված զինծառայողի մասին

«Շատ ազնիվ տղա էր, հոգատար։ Միշտ աչքի էր ընկնում բարձր մարդկային հատկանիշներով»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց այսօր ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Արամ Մանուկյանի ուսուցչուհին՝ Լիլիթ Մելքոնյանը։

Դպրոցն ավարտելուց հետո Արամն ընդունվել էր Եվրոպական համալսարան։ Բանակ էր զորակոչվել 2021 թվականին։ 28 օրից զորացրվելու էր։

Ուսուցրուհին հուզմունքով էր պատմում Արամի մասին․ «Մեր դպրոցում Արամը սովորել է 1-ից մինչև 9-րդ դասարան։ Պարտաճանաչ աշակերտ էր, բարձր առաջադիմությամբ։ Լավ ընտանիքի, լավ ծնողների զավակ է, քույր ունի»,-ասաց նա։

Մելքոնյանը նշեց՝ Արամը շատ դաստիարակված տղա էր, չափից շատ ընկերասեր։

«Մեծերի նկատմամբ հարգանքով։ Չգիտեմ, չեմ կարողանում հավատալ, որ Արամն էլ չկա»։

Ավելի վաղ, Oragir.News-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 19-ին 1։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների