Արտաքին 3 տարի առաջ - 20:00 18-01-2023

Ղարաբաղում մեզ փորձեցին անհարմար վիճակի մեջ դնել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ որոշ շրջանակներ Թուրքիային փորձել են Արցախում անհարմար իրավիճակի մեջ դնել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում։

«Մեր երկիրն այսօր քննադատում են նրանք, ովքեր անհաջող փորձ են արել Թուրքիային խճճել Սիրիայում, խայտառակել Ղարաբաղում և փակուղու մեջ դնել Էգեյան ծովում»,- հայտարարել է նա։

Թուրքիայի նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հակաթուրքական շրջանակները ձգտում են

Էրդողանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հակաթուրքական շրջանակներ ձգտում են նսեմացնել Թուրքիայի, այդ թվում երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումների նշանակությունը։ Նա այս համատեքստում որպես օրինակ նշել է Թուրքիայում անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրողներից մեկի՝ Baykar-ի հասցեին հնչող քննադատությունը։

Թուրքիայի առաջնորդը շեշտել է, որ հակառակ ԱԹՍ արտադրող ընկերության դեմ ուղղված արշավին, Baykar-ն այսօր այնքան շատ պատվերներ է ստանում։ Նրա խոսքով՝ ընկերության արտադրական հզորությունը լիովին բեռնված է, իսկ մատակարարումները նախատեսվում են 4-5 տարի առաջ։

«Նրանք, ովքեր երեկ հրաժարվեցին Թուրքիային անօդաչու թռչող սարքեր մատակարարել, այժմ դիմում են Անկարային՝ դրանք գնելու համար»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին