Ներքին 3 տարի առաջ - 20:27 18-01-2023

ՀՀ ՄԻՊ-ը ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ փաստահավաք աշխատանքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 18-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հատուկ ներկայացուցչին այցի համար, կարևորել նրա այցը Հայաստանի Հանրապետություն։ Պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները, նշել, որ հաստատությունը հասարակության կողմից ունի վստահության բարձր մակարդակ, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված է որպես անկախ հաստատություն։

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, կարևորել երկկողմ համագործակցությունը։ Նա ներկայացրել է, որ հետաքրքրված են Հայաստանում մարդու իրավունքներով, կառավարման համակարգով և Լաչինի միջանցքի շրջափակումով։ Նշել է, որ ծանոթացել է ՄԻՊ-ի հրապարակած արտահերթ զեկույցներին, որտեղ ներկայացվել են Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ փաստեր։

«Պաշտպանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հաստատության կատարած փաստահավաք աշխատանքները, որոնք մի քանի անգամ վերստուգվում են, ապա հրապարակվում զեկույցներում։ Զեկույցները ներկայացվում են միջազգային կառույցներին և դերակատարներին։

Գրիգորյանը հատուկ խոսել է նաև հունվարի 17-ին ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Հայաստանից Արցախ մեկնող երեխաներին ահաբեկելու դեպքի մասին՝ համարելով, որ այս տեսակի արարքն ուղղակի երեխայի իրավունքների կոպտագույն խախտում է, որը պետք է պատշաճ գնահատականի արժանանա երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից։

Պաշտպանը ներկայացրել է, որ Արցախում 120 հազար անձ մնացել է շրջափակման մեջ, այդ թվում՝ 30 հազարը երեխա, 9 հազարը հաշմանդամություն ունեցող անձ և 20 հազար տարեց։ Նշել է, որ վերլուծված բազմաթիվ փաստեր, այդ թվում ադրբեջանցի բարձրաստիճան անձանց պաշտոնական հայտարարությունները, դրանց կոորդինացված բնույթը կեղծ ակտիվիստների գործողությունների հետ, գազի ու ինտերնետի անջատումները, ցույց են տալիս, որ կատարվողը ադրբեջանական իշխանության կողմից կազմակերպված ու ղեկավարվող Արցախի հայաթափման քաղաքականություն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կարևորել է Հայաստան ժամանելն ու իրավիճակին տեղում ծանոթանալը։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա