Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:55 21-12-2022

Լաչինի միջանցքի փակման հարցում Իրանի արձագանքը թույլ էր. իրանագետ

Ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպան ակտիվիստներն արդեն տասներորդ օրն է, ինչ արգելափակել են Արցախը Հայաստանի և առհասարակ ողջ արտաքին աշխարհի հետ կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։ Եթե այս իրավիճակը առաջիկայում նույնպես շարունակվի, ապա Արցախի Հանրապետությունում բառացիորեն կարող է հումանիտար աղետ ստեղծվել։

Ուշագրավ է, թե Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակին ինչպես են արձագանքել Հայաստանի Հանրապետության անմիջական հարևան երկրները։

Թուրքիայի պարարագայում հասկանալի է, որ այդ երկիրն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի մաքսիմալիստական ծրագրերին և ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում Հայաստանին։ Թուրքիայի կողմից այս հարցում նույնպես Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության ակնհայտ դրսևորում էր այն տեղեկությունը, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն, ով ի պաշտոնե պարտավոր է պահպանել դիվանագիտական չեզոքություն, այսօր այցելել էր Բերձորի միջանցք։

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, ապա Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նախօրեին անդրադարձել էր միջանցքի փակմանը՝ նշելով, որ Թեհրանը կողմնակից է խնդրի խաղաղ ճանապարհով հանգուցալուծմանը։ Քանանին կարևորել էր նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումը։

Իրանագետ Արմեն Վարդանյանը Oragir.News-ի հետ զրույցում ընդգծեց, որ այս հարցում Իրանի արձագանքը թույլ էր՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Թեհրանին ավելի շատ մտահոգում է Սյունիքի սահմանների անվտանգությունը, քան Արցախի հարցը։

Վարդանյանի խոսքով՝ Իրանի իշխանությունները Լաչինի հարցով չեն ցանկանում Ադրբեջանի հետ բախման գնալ։ Իրանագետը նկատեց, որ Թեհրանը առհասարակ Արցախյան հակամարտության հարցով մտադիր չէ Ադրբեջանի հետ խնդիրներ ունենալ։ Սա պայմանավորված է նաև Իրանի այն սկզբունքով, որ երկիրը պաշտպանում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը։

Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկությանը, թե ի պատասխան Բերձորի միջանցքի փակմանը` Իրանը փակել է իր տարածքով անցող Բաքու-Նախիջևան ավտոճանապարհը, Վարդանյանն ասաց, որ դա ապատեղեկատվություն է, և ճանապարհը շարունակում է գործել։

Վրաստանն առհասարակ Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցերում հիմնականում պահպանում է չեզոքություն և փորձում է չվնասել երկու երկրների հետ իր ունեցած բարիդրացիական հարաբերությունները։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ պաշտոնական Թբիլիսին առհասարակ չի արձագանքել Հայաստանն Արցախին կապող Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը