Ներքին 3 տարի առաջ - 18:37 16-01-2023

Արդարադատության նախարարությունն ու Կենտրոնական բանկը հուշագիր են ստորագրել

Արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի՝ քաղաքացիների հաշիվների հնարավորինս սեղմ ժամկետում ապաարգելադրմանն ուղղված համագործակցությունը մտել է 2-րդ փուլ. քաղաքացիների կողմից առևտրային բանկերում կատարված վճարումների արդյունքում կատարողական վարույթներով ՀԿԱԾ կողմից կիրառված արգելանքներն առավելագույն սեղմ ժամկետներում վերացնելու ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է կատարողական վարույթներով կատարված վճարումների տվյալների ֆորմատավորված լրացման ապահովմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային նոր գործիքակազմ, որի արդյունքում կապահովվի առևտրային բանկերում և վճարահաշվարկային կազմակերպություններում քաղաքացիների կողմից կատարված վճարումների՝ կոնկրետ կատարողական վարույթների հետ առավելագույն սեղմ ժամկետում նույնականացումը։

Թվային նոր լուծումների իրացման արդյունքում կապահովվի քաղաքացիների կողմից բանկերում կատարված վճարումների հիման վրա հնարավորինս սեղմ ժամկետում (1-2 օր՝ նախկին 7 և ավել օրվա փոխարեն) կատարողական վարույթների ինքնաշխատ կարճումն ու արգելանքների վերացումը։

Փոխըմբռնման հուշագրի շրջանակում Արդարադատության նախարարությունն՝ ի դեմս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ստանձնել է նշված ծրագրային ապահովումը մշակելու և Կենտրոնական բանկին տրամադրելու, իսկ Կենտրոնական բանկը՝ ծրագրային ապահովման այդ համակարգն առևտրային բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին փոխանցելու պատրաստակամություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող