Արտաքին 3 տարի առաջ - 15:30 15-01-2023

Թուրքիան չի միանա Ռուսաստանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցներին

Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Քալընն ասել է, որ արևմտյան պատժամիջոցներն ավելի շատ կվնասեն Թուրքիայի տնտեսությանը, քան Ռուսաստանին:

Էրդողանի խոսնակը շեշտել է, որ մինչև այժ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ձեռնարկած միջոցներն արդյունավետ չեն եղել:

Թուրք պաշտոնյան հայտնել է, որ համաշխարհային հանրությունը բավարար ցանկություն չունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լուրջ բանակցությունների համար պայմաններ ստեղծելու համար։ Նրա խոսքով՝ այդ ցանկության բացակայությւնը անհնար է դարձնում Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի քննարկումները:

Քալընը ընդգծել է, որ Ուկարինայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ հնարավոր բանակցություններին պետք է մասնակցեն նաև Եվրոպան և ԱՄՆ-ը։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած խաղաղության ծրագիր կձախողվի, եթե դրանում հաշվի չառնվի Ռուսաստանի կարծիքը։

Վերջինս հավելել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ձգձգման դեպքում Եվրոպան կհոգնի ռազմական գործողություններից, իսկ հասարակությունը կհայտարարի, որ չի ցանկանում աջակցել Կիևին:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին