Արտաքին 3 տարի առաջ - 15:28 15-01-2023

Մահացել է Վախթանգ Կիկաբիձեն

Վրաստանում 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Վախթանգ Կիկաբիձեն։

Վախթանգ Կոնստանտինովիչ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։
Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում` Փարաջանովի հարևանությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո 1955-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի համալսարանում։ 1959 թվականին աշխատանքի է անցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում։ 1961-1963 թվականներին սովորել է Թբիլիսիի օտար լեզուների ինստիտուտում։

Հանդես է եկել մի շարք ֆիլմերում, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Միմինո» ֆիլմը (Մհեր Մկրտչյանի հետ)։ 1977 թվականին էկրան բարձրացավ Դանելիայի «Միմինո» ֆիլմը, որը 1978 թվականին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։

1999 թվականին Մոսկվայի «Աստղերի հրապարակ»-ում դրվեց նրա աստղը, իսկ 2006 թվականին Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի առջևի հրապարակում՝ նրա «Վրացական աստղը»։

Երկրի վրա բարություն կատարելու համար Ուկրաինայի կողմից արժանացել է Նիկոլայ Հրաշագործի միջազգային շքանշանի, Ռուսաստանի կողմից՝ Կոնստանտին Մեծի շքանշանի, Վրաստանից՝ Պատվո շքանշանի (1994 թ.), Վախթանգ Գորգասալի երրորդ աստիճանի շքանշանի։

70-ամյա հոբելյանի առթիվ Վրաստանի կողմից արժանացել է Սուրբ Գեորգիի անվան հաղթանակի շքանշանի, Ռուսաստանից՝ Բարեկամության շքանշանի, սակայն վերջինիցս հրաժարվել է 2008 թվականի Հարավային Օսիայի օգոստոսյան դեպքերից հետո։

Մի շարք հայտնի երգերի կատարող՝ «Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին