Արտաքին 3 տարի առաջ - 16:10 14-01-2023

Ադրբեջանի և Գերմանիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Գերմանիայի նախագահները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի կապակցությամբ և քննարկել են համագործակցության հեռանկարները։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ Գերմանիայի նախագահն ընդգծել է, որ Բեռլինն աջակցում է Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափին՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի անմիջական մասնակցությամբ։

Ալիևի խոսքով՝ Բաքուն բարձր է գնահատում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ անցկացվող եռակողմ բանակցությունները։ Վերջինս հայտնել է, որ Բաքուն հավատարիմ է Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափի շրջանակներում իրականացվող քննարկումների գործընթացին։

Բացի այդ կողմերը քննարկել են Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Ալիևը հայտարարել է, Հայաստանի պնդումները, թե ճանապարհը փակված է, «չեն համապատասխանում իրականությանը»:

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, ներկայումս ապահովվում է ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գծով մարդասիրական բեռների, ինչպես նաև այլ մարդասիրական բեռների ազատ տեղաշարժը:

Հիշեցնենք, որ այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Բերձորի միջանցքը որտեղով անցնում է Արցախը Հայաստանին և ողջ արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին