Արտաքին 3 տարի առաջ - 18:00 13-01-2023

Իրանը ողջունում է Թուրքիայի և Սիրիայի միջև ընթացող բանակցությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է Սիրիայի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունները։

Ինչպես փոխանցում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Աբդոլլահյանն այս մասին ասել է Բեյրությում՝ իր լիբանանցի գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Աբդոլլահյանը շեշտել է նաև Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափն ամրապնդելու անհրաժեշտությունը։ «Մենք կարծում ենք, որ Աստանայի ձևաչափը պետք է ամրապնդվի և թույլ տրվի Սիրիային նույնպես մասնակցել դրան՝ լուծելու առկա խնդիրները»,- ասել է նա։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել Անկարայի և Դամասկոսի միջև ընթացող երկխոսության համար։ Նրա խոսքով՝ Թեհրանը երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման համար ողջունում է ցանկացած երկխոսություն և բանակցություն։


Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին