Ներքին 3 տարի առաջ - 16:08 13-01-2023

Ամեն ինչ կանենք, որ խուսափենք հումանիտար աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Բերձորի միջանցքի փակման մասին

Մեզ համար մեծ պարտավորություն է լինել այստեղ, որովհետև առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում են և խոցելի դարձնում Հայաստանը: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն:

«Ֆրանսիան պետք է կանգնած լինի եղբայրական ժողովուրդների, եղբայրական երկրների կողքին, որոնք ենթարկվում են սպառնալիքների, որոնց տարածքային ամբողջականությունն է ենթարկվում սպառնալիքների ու հարձակումների:
Ինչպես գիտեք, սեպտեմբերի իրադարձությունները շատ աղմուկ հանեցին Ֆրանսիայում: ԱԺ-ն արձագանքեց դրան, մենք մի բանաձեւ ընդունեցինք, որը պհանջում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի դադարեցումը եւ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն: Մենք նաեւ դիմեցինք Ֆրանսիայի կառավարությանը՝ պահանջելով շարունակել իր միջնորդական գործունեությունը, ամրապնդել աջակցությունը Հայաստանին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քննարկումների գործընթացը վերահաստատել, որպեսզի վերջապես մշակվի որոշակի լուծում»,- ասաց նա:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը շեշտեց, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ ամրապնդելու համար իր ինքնիշխանությունն ու անկախությունը: «Կառավարության եւ նախագահ Մակրոնի զգոնությունը, ինչպես նաեւ ընդհանրապես մեր երկրի զգոնությունը ամբողջական են: Այն պահին, երբ միջազգային իրավունքի սկզբունքներն են ոտնահարվում Ուկրաինայում, որտեղ Եվրոպայի ժողովրդավարական արժեքները վտանգված են, մենք վերահաստատում ենք, որ այդ արժեքները պետք է մեր կողմնացույցը լինեն, որ Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի հետ:

Մենք շատ անհանգիտ ենք ԼՂ-ում իրավիճակի կապակցությամբ: Այն մեզ մտահոգում է, որովհետեւ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը, մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է: Շատ կարեւոր է, որ վերականգնվի ճանապարհը, վերականգնվի ազատ երթեւեկությունը Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ, նաեւ էլեկտրական ու ինտերնետային կապերը: Մենք ամեն ինչ կանենք, որ խուսափենք մարդասիրական աղետից»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

Նա նաեւ իր մտահոգությունն արտահայտեց պատմական եւ մշակութային ժառանգության վերաբերյալ, որը վտանգված է. «Այսօր կարող է ոչնչացվել մոտ 1500 հայկական պատմական եւ մշակութային ժառանգության նմուշներ: Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Ժառանգությունը մի ողջ ժողովրդի կյանքն է, մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բոլոր կողմերի միջեւ երկխոսությունը, որ հաստետնք կայուն ու խաղաղ լուծման»,-ասաց նա:

Նրա խոսքով, Ֆրանսիայի եւ Սենատը, եւ Ազգային ժողովը երկուսն էլ ընդունել են բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին, դատապատելով նաև Լաչինի միջանցքի շրջափակմումը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել