Խոսք Ներքին 3 տարի առաջ - 10:10 13-01-2023

Անհնար է հրաժարվել մի բանից, ինչը չես վերահսկում. ռազմագետը` Արցախի վերաբերյալ ՔՊ֊ականի հայտարարության մասին

Խոսակցությունը, որ Հայաստանը հրաժարվում է Արցախից իրականության հետ կապ չունի։ Անհնար է հրաժարվել այն բանից, ինչը չես վերահսկում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը` անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի արտահայտությանը, թե «Արցա՞խը կորցնես լավ է, թե՞ Հայաստանը»։

Ըստ փորձագետի` Հայաստանը կարող է շատ զիջումների գնալ, սակայն, արդյունքում այդպես էլ չհասնել այդքան ցանկալի խաղաղությանը։ «Զիջումների հարցը կախված է ուժերի հարաբերակցությունից։

Այսինքն, եթե կողմերից ինչ-որ մեկը թույլ է, ապա հասկանում է, որ կարող է հետագայում նոր պահանջների հանդիպել։ Կարծում եմ, որ Հայաստանի դեպքում այդպես էլ կլինի»-, ասաց Հարությունովը։

Նրա խոսքով, հիմա չկան այլընտրանքային տարբերակներ։ Ըստ նրա` Արցախի անվտանգությունն ապահովելու համար Հայաստանը չի կարող ուժ գործադրել։ «Այդ պարագարում Հայաստանը մեկուսացված կլինի դիվանագիտական առումով, իսկ ռազմական առումով առայժմ երաշխավորված չենք, որ այդ տարբերակը հաջողություն կբերի»,֊ ասաց նա։

Ռազմագետը շեշտեց, որ ենթադրյալ զիջումները վերաբերելու են ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին։ «Մենք հիմա այլընտրանքային ինչ-որ տարբերակներ սեղանին դրված չունենք։ Իմիջիայլոց՝ ես ընդդիմության կողմից էլ չեմ լսել ինչ-որ լուրջ իրատեսական տարբերակներ, թե ինչ անել այս իրավիճակում»,֊ասաց նա։

Փորձագետի խոսքով` պետք է պատրաստ լինել ուժային սցենարներին, ինչպես նաև տնտեսության և երկրի ներսում գտնվող հասարակության հետ կապված խնդիրների, քանի որ նրանց մոբիլիզացնելը դժվար է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հրապարակային հայտարարել էր, թե Բերձորի միջանցքն ուժով բացելու փորձերը կարող են բերել Հայաստանի կորստի։

Դիտարկմանը, թե հիմա Արցախն ենք կորցնում, իշխանական պատգամավորը հայտարարել էր, որ ավելի լավ է Արցախը կորցնել, քան Հայաստանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող