Մամուլ 3 տարի առաջ - 08:25 13-01-2023

Բոլոր օլիգարխները հայտնվելու են Քննչական կոմիտեի տեսադաշտում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ քննչական կոմիտեն 2023 թվականին դառնալու է հանրապետության ամենաշատ գործեր քննող նախաքննական մարմինը: Բանն այն է, որ 2023 թվականի տարեսկզբից ՀՀ բոլոր օլիգարխները հայտնվելու են ՀՀ քննչական կոմիտեի տեսադաշտում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023թ․ հունվարի 1-ից տնտեսական հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ պետեկամուտների կոմիտեից փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտեին, եւ ՀՀ ՊԵԿ-ն այլեւս չի հանդիսանալու նախաքննություն իրականացնող մարմին։ Համապատասխան իրավական ակտերի հիման վրա կատարված սույն փոփոխության արդյունքում ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքները 2023թ․ հունվարի 1-ից փոխանցվում են ՀՀ ՔԿ-ին։

Վերոնշյալ փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության՝ դեռեւս 2019թ․ որոշումներով հաստատված՝ դատաիրավական բարեփոխումների եւ հակակոռուպցիոն ռազմավարություններից եւ դրանց իրականացման միջոցառումների ծրագրերից։ Այն պայմանավորված է նույնաբնույթ հանցագործությունների վերաբերյալ տարբեր նախաքննական մարմինների կողմից քննություն իրականացնելու պրակտիկայից հրաժարվելու, գործառույթների կրկնությունը բացառելու անհրաժեշտությունից։

Նկատենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն իր պաշտոնավարման տարիներին ամեն ինչ անում էր, որ ՊԵԿ քննչական վարչությունը անջատվեր ՊԵԿ-ից եւ միանար կոմիտեին, սակայն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հաղթեց եւ օլիգարխներին իր մահակի տակ պահելու համար չտվեց նախաքննության իրավունքը ուրիշի: Այսպիսով, ՀՀ ՊԵԿ քննչականը եւս Արգիշտի Քյարամյանի ձեռքում է»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան