Ներքին 3 տարի առաջ - 18:31 11-01-2023

Դեղերի դեֆիցիտը Հայաստանում պայմանավորված է համաշխարհային շուկայով

«Ընդհանուր դեղագործական համաշխարհային շուկայում կա դիֆիցիտ՝ կապված ռազմական իրադարձություններով, կապված քովիդի դեպքերի շատացման հետ, ինչը արտացոլվում է նաև հայկական դեղագործական շուկայում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը՝ խոսելով որոշ տեսակի դեղերի հայաստանյան դիֆիցիտից։

Հարությունյանը ընդգծեց, որ պարբերաբար իրականացվում է դեղորայքային շուկայի ուսումնասիրություն։

«ԱՆ-ի կողմից անընդհատ իրականացվում է շուկայի ուսումնասիրություն՝ դեֆիցիտի հայտնաբերման համար, և վերջինը մենք իրականացրել ենք նոյեմբեր ամսին, և դրանից հետո նախարարի հատուկ թույլտվությամբ մինչև մարտի 1-ը ներառյալ ՀՀ-ում թույլատրվում է ներմուծել չգրանցված մոտ վեց խմբի դեղեր՝ անզգայացնողներ, հակացնցումային դեղեր, հոգեմետ դեղեր, թունավորումների ժամանակ կիրառվող դեղեր, հակաուռուցքային և իմունաճնշիչ դեղեր և հակապարկինսոնային դեղեր։ Այս պահի դրությամբ՝ շուկայում դիֆիցիտ է եղել այս խմբի դեղերի շրջանում»։

«Ներկայումս մենք նորից ուսումնասիրում ենք, կա մի քանի հակաբիոտիկների խնդիր մեր շուկայում, ԱՆ-ն ուսումնասիրելուց և արդյունքները գնահատելուց հետո իր լիազորության սահմաններում, հիմք ընդունելով մեր օրենսդրական հնարավորությունները, որոշում կկայացնի, որի մասին արդեն և՛ մեր տնտեսվարողները, և՛ մեր բնակչությունը կիմանան»։

Մեր այն դիտարկմանը, որ խոշոր դեղագործական ընկերություններից մեկի հիմնադիր-տնօրենը ԱՆ-ին է մեղադրում հանրապետությունում որոշ դեղերի բացակայության համար, քանի որ սխալ քաղաքականություն է տարվում, Հարությունյանն արձագանքեց. «Ես չեմ կարող «Վագա Ֆարմ»-ի տնօրենի ասածը մեկնաբանել։ Ընդհանրապես դեղը, որ շրջանառվում է ՀՀ-ում և ամբողջ աշխարհում, պետք է գրանցված լինի տվյալ երկրում, ունենա պետական գրանցում, և պետությունը հովանավոր է լինում այդ դեղի անվտանգության մասով բոլոր փուլերում»,- ասաց Հարությունյանը։

Խոսելով չգրանցված դեղերի հայաստանյան մուտքից՝ Հարությունյանը նշեց, որ կան դեպքեր, որ չգրանցած դեղերի մուտքը Հայաստան թույլատրվում է։

«Բացառություններ կան օրենքով սահմանված․ դրանք ռազմական և արտակարգ իրավիճակներն են։ 2020-2021թ-ին թույլատրվել են, և մենք չենք ունեցել որևէ դեղի հետ կապված դիֆիցիտ, այս պահին մեր երկրում չկա որևէ արտակարգ իրավիճակ, այսօր հակաբիոտիկների արտադրության հետ կապված համաշխարհային շուկայում կա խնդիր, այդ դեղերը Հայաստան չեն կարող ներկրվել, որովհետև ԱՆ-ն որևէ ձևով չի խոչընդոտում, այլ համաշխարհային շուկայում կա խնդիր․ դա է պատճառը, որ չի ներկրվում»։

«Նոյեմբեր ամսին մենք ունեցել ենք այդ վեց դեղերի խմբով խնդիրներ, և նախարարությունը թույլատրել է այդ դեղերի մուտքը՝ հաշվի առնելով նաև Ձեր վկայակոչած «Վագա Ֆարմի»-ի վերլուծությունները, որ պացիենտների դիմելիությունը շատ է, մենք մերժումներ ունենք»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանն ասաց նաև, որ այս պահին էլ շուկայում իրականացվում է ուսումնասիրություն․ «Այս պահին նորից իրականացվում են վերլուծական աշխատանքներ մնացած դեղերի մասով՝ հաշվի առնելով և՛ տնտեսվարողների առաջարկները, և՛ նեղ մասնագետների առաջարկները․ ԱՆ-ն միշտ էլ ուսումնասիրում է և բոլոր առաջարկները, հաշվի է առնում և չի խոչնդոտում այդ պրոցեսին, մանավանդ որ դա կապված է մեր պացիենտների առողջության հետ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը