Ներքին 3 տարի առաջ - 14:07 11-01-2023

Կատարվածն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, կան բերման ենթարկվածներ, որոնց թիվը ճշտվում է. Վարդանյան

«Չգիտեմ՝ ինչ էին փնտրում, ինձ թվում է՝ պարզաբանում ուժային կատույցները կտան»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ պատասխանելով հարցին, թե ուժային կառույցները ինչ էին փնտրում իրենց կուսակցական ընկերների բնակարաններում։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ և կան բերման ենթարկվածներ։

Խոսելով տեղի ունեցածիծ՝ Վարդանյան ասաց, որ իրենց գնահատմամբ դա քաղաքական ենթատեքստ ունի․ «Մեր գնահատականն այն է, որ ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի և դրդապատճառ ունի, որովհետև գործի շրջանակներում այն մարդկանց տները ում այցելել են, ունեն կուսակցական հանգամանք, որոշակի պատասխանատվություն։ Գործի շրջանակներում այցելել են նաև ՀՈՅԴԱ Հայաստանի գերագույն մարմնի նախագահի բնակության հասցե, իրեն ներգրավվել են որպես վկա և սրա մեր կողմից գնահատականն այն է, որ սա ակնհայտ բռնաճնշման փորձ է քաղաքական ուժի նկատմամբ»։

Խոսելով իրենց թիմի անելիքներից՝ Վարդանյանն ասաց. «Այս պահի դրությամբ «Հայաստան» դաշինքի մի քանի պատգամավորներ ուղևորվել են այն հասցեներով որտեղ եղել են խուզարկություններ տներում, լրացուցիչ այս մասին տեղեկություններ կհրապարակենք, քանի որ կան նաև բերման ենթարկվածներ, որոնց թիվն էլ է ճշտվում, բայց խոսքը երեք կամ չորս անձի մասին է, այս պահին անուններ չեմ կարող նշել։ Այս պահին ներգրավում ենք իրավաբաններ, ովքեր կզբաղվեն այդ գործով»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել