Ներքին 3 տարի առաջ - 09:42 10-01-2023

Ինչ խնդիրներ կարող են լինել արհեստական բեղմնավորման ծրագիրն իրականացնելիս

Ինչպես հայտնի է, Կառավարության 2023 թվականի առաջին նիստի ժամանակ որոշում կայացվեց պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագրից օգտվելու հնարավորություն տալ ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։ Այս որոշումը մեծ ոգևորություն է առաջացրել հանրության շրջանում, երեխա չունեցող զույգերի համար սա մեծ նվեր է։

Արհեստական բեղմնավորումը թանկ հաճույք է, շատերը պատրաստ չեն այդքան գումար ծախսել, հետևաբար կամ ամուսնալուծվում են, կամ ամբողջ կյանքում երազում երեխա ունենալու մասին։

Մեզ հայտնի դարձավ, որ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են հիվանդանոցներ՝ փորձելով ծրագրից մանրամասներ իմանալ, հերթագրվել։

Բանն այն է, որ այս ծրագիրն իսկապես հեղափոխական է, այն տարբեր ժամանակներում փորձել են իրագործել, բայց բազմաթիվ խոչընդոտներ են եղել։ Եվ քանի որ այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրը ժողովրդագրական պատկերն է, ծնելիության ցածր ցուցանիշը, ուստի ծրագրի իրականացումը կենսական անհրաժեշտություն է։ Սակայն իրականացումը բազմաթիվ խնդիրներ կարող է ստեղծել, նախ բժշկական առումով, մասնավորապես՝ մասնագետները արդեն նշում են, որ Հայաստանում կա դոնորական սերմի խնդիր, ուստի այդ երեխաները այս կամ այն կերպով իրար քույր կամ եղբայր են ծնվելու, այսինքն՝ բացառված չէ, որ հաջորդ սերնդում բնածին արատներով երեխաներ կծնվեն։

Երկրորդ՝ որքան էլ ծրագրի նպատակը բնակչության թվաքանակի աճն է, ամեն դեպքում չկա որևէ երաշխիք, որ այս ծրագրով ծնված երեխաները և նրանց ծնողները կմնան Հայաստանում։ Այսինքն՝ բացի ամուսնական զույգերին շատ երեխաներ ունենալու պրոպագանդան, պետք են նաև պայմաններ, այլապես եթե չկա խաղաղություն, կայունություն, բարեկեցիկ կյանք, ոչ մեկ չի մնա ապրելու հայրենիքում։

Երրորդ՝ որտեղ մեծ գումարներ, այնտեղ կոռուպցիայի մեծ ռիսկ, այսինքն՝ ծրագրի իրականացման ժամանակ վերահսկողություն է պետք, որպեսզի այն չդառնա «փողերի լվացման հերթական աղբյուր»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց