Ներքին 3 տարի առաջ - 20:56 09-01-2023

Արցախում դպրոցները գործում են բնականոն հունով, միայն մեկ խնդիր կա․ փոխնախարար

Արցախի դպրոցներում հեռավար ուսուցման չեն անցել։ Դրանք գործում են իրենց բնականոն ռեժիմով։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը։

Իր խոսքով՝ այս պահին դեռևս ժամանակավորապես չեն գործում միայն նախակրթարաններն ու նախադպրոցական դասարանները։

«Գրենական պիտույքների ու դասագրքերի խնդիր այս պահին չունենք։ Միայն որոշակի խնդիրներ ունենք նախադպրոցական խմբերի սննդի կազմակերպման հարցում և վերջ։ Այս պահին ուրիշ խնդիր չունենք։ Դրա համար էլ դրանք չեն գործում»,- ասաց նա։

Մեր զրույցի պահին փոխնախարարը դպրոցում էր գտնվում։ Մեզ հայտնեց, որ երեխաների հաճախելիությունը բավականին ակտիվ է։

«Դեռևս որևէ դպրոցից հաճախելիության հետ կապված որևէ բողոք չենք ստացել։ Չենք արձանագրել, որ երեխաները քիչ են կամ չեն կարող գալ։ Գրեթե բոլոր երեխաներն էլ դպրոցում են, եթե հիվանդ չեն։ Եթե, այսպես ասած, վերին շնչուղիների խնդիրների շրջանն է, բայց դեռևս շատ չեն այդ դեպքերը»,- ասաց փոխնախարարը։

Համբարձումյանն անդարադարձավ նաև Արցախում առկա մթնոլորտին։ Հայտարարեց՝ մարդկանց մոտ հոգեբանական վիճակը նորմալ է։

«Ընկճված չեն։ Էստեղ մարդիկ մարտական են տրամադրված։ Երեխաները թռվռում են։ Ամենասովորական դպրոց՝ամենօրյա մթնոլորտով։ Ոչնչ չի փոխվել։ Բայց դա դեռ հարցի լուծում չէ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ուսումնական հաստատություններում դասասենյակների ջեռուցման խնդրին, փոխնախարարը հայտնեց, որ դպրոցների մի մասը ջեռուցվում է փայտով։ Մյուս հաստատություններում գազամատակարարում կա։

«Այս պահի դրությամբ՝ ջեռուցման խնդիր չունենք։ Փայտը բոլոր դպրոցներում ապահովված է, պահեստավորված է։ Իրենք ունեն ու լիարժեք վառում են։ Ջեռուցման խնդիր էլ չունենք։ Որովհետև գազն էլ դեռ կա»,- ասաց նա։

Միքայել Համբարձումյանի խոսքով՝ այս պահին ուսումնական հաստատություններում առկա է միայն սննդի մատակարարման խնդիրը։

«Դպրոցներում ճաշարանները չեն գործելու, երկարօրյա դպրոցներն էլ չեն աշխատում, որովհետև սննդի խնդիրը կա»,- ասաց նա։

Այս պահին, սակայն, Համբարձումյանի խոսքով, Արցախի Հանրապետության տարածքում ջեռուցման կամ այլ խնդրի պատճառով փակ դպրոցներ չկան։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը