Արտաքին 3 տարի առաջ - 15:30 09-01-2023

Էրդողանը կրկին խոսել է Արցախյան 44-օրյա պատերազմում թուրքական ԱԹՍ-ների դերի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի ունեցած դերին։

Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանն այս մասին ասել է նոր սերնդի Fırtına գրոհային հաուբիցների ներկայացման արարողության ժամանակ։

Էրդողանը շեշտել է, որ թուրքական արտադրության ԱԹՍ-ները մեծ դեր են ունեցել պատերազմում հաղթանակի հասնելու գործում։ «Թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի դերը Ղարաբաղում հաղթանակի հասնելու գործում և այն առաքելությունը, որը նրանք այժմ իրականացնում են Լիբիայում, փոխում են պատերազմի տեխնիկան»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Վերջինս հավելել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը լավագույններից են աշխարհում, իսկ նոր հաուբիցները երկիրն ավելի կուժեղացնեն։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում