Հարություն Խաչատրյանի ինքնազգացողությունը լավ է․ Կինոգործիչների միություն
copy image url

Հարություն Խաչատրյանի ինքնազգացողությունը լավ է․ Կինոգործիչների միություն

Ներքին 2 տարի առաջ - 20:04 08-01-2023
Հայաստանի Կինոգործիչների միությունը տեղեկացնում է․

Այսօր Աբովյան փողոցում բախման հետևանքով շրջվել է Հարություն Խաչատրյանի վարած ավտոմեքենան։
Հարվածը եղել է հետևից ընթացող մեքենայի կողմից։

Հարություն Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնազգացողությունը լավ է։ Անցել է համապատասխան բժշկական զննություն։

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր մամուլից տեղեկանալով կատարվածի մասին և ավտոմեքենայի լուսանկարները դիտելուց հետաքրքրվել են կատարվածով և իրենց անհանգստությունը հայտնել ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ առողջական վիճակի հետ կապված։