Ներքին 3 տարի առաջ - 21:55 29-12-2022

ԲԴԽ-ն հաստատել է վերաքննիչ վարչական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակը

Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է վերաքննիչ վարչական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակը:

Ինչպես հայտնում են ԲԴԽ-ից, Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին դռնփակ նիստում որոշել է վերաքննիչ վարչական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկել վարչական դատարանի դատավորներ՝ Աղասի Դարբինյանին՝ 9 կողմ, 0 դեմ, Ռուզաննա Ազրոյանին՝ 9 կողմ, 0 դեմ և Մերի Համբարձումյանին՝ 9 կողմ, 0 դեմ ձայներով:

Վերաքննիչ վարչական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում է ընդգրկվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Հայկ Խաչատրյանը՝ 8 կողմ, 1 դեմ ձայներով:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ

Ձեզ գուցե հետաքրքրի