Ներքին 3 տարի առաջ - 13:36 29-12-2022

Գինը՝ միայն կանխիկի դեպքում

Մինչ իշխանությունները օրնիբուն պայքար են տանում բոլոր գործարքներն անկանխիկ դարձնելու համար, որպեսզի 1 դրամ անգամ կանխիկ գումար չշրջանառվի, որոշ տնտեսվարողները համառորեն չեն ցանկանում անկանխիկ վճարումներ ընդունել:

Մասնավորապես, մեզ ահազանգող քաղաքացին պատմեց, որ երևանյան մոլերից մեկի էլեկտրոնիկայի խանութներից մեկում ապրանք գնելիս, երբ ցանկացել է քարտով վճարել, ասել են, որ ակցիայով վաճառվող ապրանքի գինը միայն կանխիկ առևտրի դեպքում է այդպես, հետևաբար՝ կանխիկացրեք գումարը, նոր վճարեք:

Եվ սա միակ դեպքը չէ, այսօր էլ շատ խանութներ վերազինված չեն անկանխիկ վճարումներ ընդունել:

Ավելին՝ որոշ խանութներում անկանխիկ վճարման դեպքում տեղեկացնում են, որ կարող եք ապրանքը փոխանակալ, հետվերադարձ չկա, ինչը քաղօրենսդրության կոպտագույն խախտում է։

Թերևս հերթական անգամ իշխանությունը շտապել է որևէ «բարեփոխում» իրականացնել՝ առանց տեխնիկական խնդիրները հաշվի առնելու:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի