Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:29 08-10-2022

Արցախից ռուս խաղաղապահների դուրս գալուց հետո լավագույն դեպքում մարդիկ կհեռանան, վատագույն դեպքում՝ ջարդեր կլինեն. Դանիելյան

«Ես կարծում եմ՝ ոչ մի երկրից պետք չէ ակնկալիքներ ունենալ, և ոչ մեկից օգնություն սպասել պետք չէ»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ պատասխանելով հարցին, թե ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Հայաստանի համար բանակցություններ վարել առավել նպատակահարմար է եվրոպական երկրների հետ, թե Ռուսաստանի։

«Առհասարակ որևէ երկիր որևէ երկրից ակնկալիք չի ունենում, խնդիրը այլ բանի մեջ է, հասկանանք՝ ով ինչ շահեր ունի, ով տվյալ պահին ինչ քաղաքականություն է վարում և տվյալ պահին տվյալ խնդիրները լուծելու համար, ում հետ շահերը համընկնում են իրենց հետ կարելի է ինչ-որ գործողություններ անել»,- ասաց Դանիելյանը։

Դիտարկմանը, որ այս պահին Արցախը միայնակ է մնացել և իր հույսերը այս իրավիճակից դուրս գալու կապում է միայն Ռուսաստանի հետ, Դանիելյանն ասաց. «եթե խոսքը վերաբերում է Արցախին, ապա Արցախը շատ քիչ ռեսուրսներ ունի ինչ-որ քաղաքականություն վարելու համար։ Այնտեղ ռուսական խաղաղապահներ են, որոնց դուրս գալուց հետո այդ մարդիկ լավագույն դեպքում պետք է հեռանան տարածքներից, վատագույն դեպքում տեղի կունենան ջարդեր, այսինքն՝ Արցախը որևէ այլ տարբերակ չունի և Հայաստանից օգնություն ստանալ էլ չի կարող»։

Անդրադառնալով տարածում գտած այն հայտարարությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Դանիելյանը ասաց. «Այդ թեմայի շուրջ ես կարծում եմ, որ պետք է հարցերն ուղղեք Հայաստանի իշխանությանը, որովհետև այդ իրենց սահմանների ճանաչումը տարբեր մեկնաբանություններ կարող է ունենալ։ Կարող է՝ Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, կարող է այնպիսի փաստաթուղթ է ստորագրում, որտեղ Արցախի անունը չկա և Արցախի ինքնորոշման խնդիրը կա Մինսկի խումբ, որը միջազգայնորեն ճանաչված է, այսինքն՝ սա արդեն մեկնաբանությունների հարց է»։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի