Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:50 28-12-2022

Ձեռքերը լվանալը և արցախահայությանը տարբեր կենտրոնների գրպանը գցելը քաղաքական անբարոյականություն է․ Տիգրան Քոչարյան

Առաջին պատասխանատուն հենց ՀՀ իշխանություններն են, որովհետև նրանք գործում են ըստ ՀՀ Սահմանադրության։ Իսկ ՀՀ Սահմանադրությունը հիմնված է Անկախության հռչակագրի վրա, որի մեջ պարզ գրված է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Այս մասին այսօր Մատենադարանից դեպի Կառավարություն կազմակերպված երթի ընթացքում Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։

«Արցախում ապրող 120 000 հայությունն ունի ՀՀ անձնագրեր, և ՀՀ-ն պետք է ապահովի բոլոր հայերի անվտանգությունն ամբողջ աշխարհով մեկ։ Դրա համար այսպիսի արտահայտություններ անելը, ձեռքերը լվանալը, արցախահայությանը տարբեր կենտրոնների գրպանը գցելը, իմ կարծիքով, քաղաքական անբարոյականություն է»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը