Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:48 27-12-2022

ՀՖՖ-ում միայն սեփական կամակատարները պետք է մնան. Հայկական ֆուտբոլի վախճանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ ելույթներից հետո թվում էր, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի դեմս կուլիսային ու իրական ղեկավարների, մի կողմ կդնեն նեղ անձնական ու այսրոպեական շահերը, կգնան ֆուտբոլը զարգացնելու ճանապարհով: Սակայն իրականում տեղի է ունենում լրիվ հակառակ գործընթացը:

Վաղը՝ չորեքշաբթի օրը, կայանալու են այդ կառույցի գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները, իսկ թեկնածուներին ձայն են տալու անձինք, ովքեր ներկայացնում են տարբեր ՀԿ֊ներ, սակայն իրականում մեծամասնությամբ ՀՖՖ գործող ղեկավարության կամակատարներն են և մեծ հաշվով ընտրելու են նրանց, ում կհրահանգեն: Այս անգամ ՀՖՖ գործկոմի կազմում մարդկանց ընդգրկելը ևս հաստատվել է ամենաբարձր մակարդակներում, սակայն ինչպես պնդեցին մեր աղբյուրները` ՀՖՖ-ում հումորով խոսում են, թե իշխանությունները ֆուտբոլից գլուխ չեն հանում և սիրողական մակարդակով տրված խորհուրդները հեշտությամբ ընդունում են՝ առանց հասկանալու:

Տեղեկացնենք, որ ՀՖՖ գործկոմի անդամ մնալու ցանկություն ունեն ՀՖՖ փոխնախագահ, Նիկոլ Փաշինյանի թերթի նախկին սպորտային լրագրող Արմեն Նիկողոսյանը, ում առաջադրած ՀԿ֊ներից մեկի մասին դեռևս անցած ընտրություններում սկանդալ եղավ, պարզվեց, որ դեռևս 2017թ-ին լուծարված «Նիկարմ» ակումբը 2019թ.-ին մասնակցել էր ՀՖՖ նախագահի ընտրությանը, իսկ հիմա էլ այս ՀԿ-ն առաջադրել է Նիկողոսյանի թեկնածությունը՝ իբրև գործկոմի անդամ:

Մյուս անդամներից մեկը, ով հանդիսանում է Արմեն Մելիքբեկյանի ընկերներից ու ցանկություն ունի շարունակել մնալ ՀՖՖ գործկոմում, Կարեն Շաբոյանն է, վերջինս ժամանակին ջանասիրաբար աշխատել է Յուքոմի ու նրա իրական սեփականատերերի համար: Խոսակցություններ են շրջանառվում առ այն, որ «խիստ ֆուտբոլասեր» այս անձը նաև ինչ-ինչ կոմերցիոն հետաքրքրություններ ունի ՀՖՖ-ում, մասնավորապես նա է ղեկավարում հայկական ֆուտբոլում VAR համակարգի ներդրման բավական թանկարժեք ու դժվար վերահսկելի աշխատանքները:

Ի դեպ, նախորդ գործկոմի ընտրություններում Շաբոյանին առաջադրած «Սևան» ֆուտբոյալին ակումբը հետո ընդունեց իր սխալը՝ մեղադրելով այս անձին ֆուտբոլով հետաքրքրված չլինելու, չաշխատելու և այլ ֆուտբոլային մեղքերի մեջ:
Ահա այսպիսի մարդիկ են հայկական ֆուտբոլը ղեկավարում ու թերևս նրանց անգործությունը կամ այլ հետաքրքրություններ ունենալն է պատճառը, որ հայկական ֆուտբոլը հետընթաց է ապրում, իսկ սկանդալներն անպակաս են ու վստահաբար շարունակելի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին