Արցախցի մեր հայրենակիցներին  ցուցաբերվել է կեցավայրի, սննդի ու բժշկական օգնություն․ Սյունիքի օպերատիվ շտաբ
copy image url

Արցախցի մեր հայրենակիցներին ցուցաբերվել է կեցավայրի, սննդի ու բժշկական օգնություն․ Սյունիքի օպերատիվ շտաբ

Ներքին 2 տարի առաջ - 19:09 24-12-2022
Ադրբեջանական սադրիչ գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ֆոնին Սյունիքի մարզպետարանում ստեղվծած օպերատիվ շտաբ են դիմել բազմաթիվ արցախցի մեր հայրենակիցներ։

Բոլորին ցուցաբերվել է աջակցություն՝ բնակության վայրի, սննդի, բուժօգնության ու այլ հարցերի շրջանակներում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարուղարի օգնական Անի Գևորգյանը։ «Եղել են դեպքեր, երբ շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիներին ուղարկել ենք պոլիկլինիկա։ Այնտեղի բժշկական կենտրոն, ստացել են ինսուլին։ Շաքարային դիաբետով հիվանդ երեխա ունեինք։ Սիսիանի բկ-ում արագ կազմակերպեցինք, նա նույնպես ստացավ իր ինսուլինը, որպեսզի կարղանա այդ իրավիճակից դուրս գալ։ Նաև մի կին կար ոտքերի խնդրով։ Այդ կնոջը նույնպես բուժօգնություն ցուցաբերեցինք։ Գնաց բժշկական կենտրոն։ Այնտեղ բժշկական օգնություն ցուցաբերվեց։ Մեծածավալ օգնություն ենք ցուցաբերել։ Մինչև հիմա էլ օգնում ենք»,- ասաց նա։

Հարցին, թե մինչև այժմ քանի քաղաքացի է դմել օգնության խնդրանքով՝ Գևորգյանը հստակ չկարողացավ պատասխանել։ Այդուհանդերձ, հայտնեց, որ քաղաքացիների թիվը բավականին մեծ է։ Բոլորին տրվող աջակցության ծախսերը հոգացել է Սյունիքի մարզպետարանը։ «Իհարկե, բոլորին տեղավորել ենք Գորիսի բոլոր հյուրանոցներում։ Ոմանք դուրս են գալիս, հետ են գալիս Երևան, նորից հետ են գալիս Գորիս, տեղափոխվում են հյուրանոցից հյուրանոց։ Բոլորին օգնում ենք՝ ինչով կարողանում ենք»,- ասաց նա։

Մեր հայրենակիցերի մի մասն էլ գերադասել է ժամանակավոր բնակություն հաստատել Գորիսի տարբեր գյուղերում՝ իրենց հարազատների տանը։ Կան նաև վարձով բնակվողներ։ «Նրանք մի քանի օր մնացին այնտեղ, հետո տեղափոխվեցին Գորիսի հյուրանոցներ»,- ասաց նա։

Անդրադառնալով երեխաներին վերաբերող հարցին՝ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչն ասաց, որ արվում է ամեն բան՝ նրանց լավ ժամանցն ապահովելու համար։ Անցած օերին նրանց համար Ամանորյա միջոցառումներ ու բեմական ներկայացումներ են կազմակերպվել։ «Ինչ վերաբերում է կրթությանը, ապա, դրանով առավելապես զբաղվում են կրթության բաժնում։ Բայց, եթե չեմ սխալվում, ուզում էին երեխաներին, թեկուզ ժամանակավոր, տեղավորել դպրոցներում, որպեսզի չկտրվեն դասապրոցեսից»,- ասաց նա։

Այս պահին, Սյունիքում արցախցի մոտ տասնյակ երեխա է սպասում Արցախում իրավիճակի կարգավորմանը։

Ամենից շատ դիտված