Մամուլ 3 տարի առաջ - 08:29 24-12-2022

Արմեն Փամբուխչյանը՝ Ներքին գործերի նախարարի թեկնածու. հարցը քննարկվել է ՔՊ-ում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ արտահերթ նիստում, 67 կողմ, 6 դեմ ձայնով, ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Այսպիսով, ըստ ընդունված նախագծի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը: Այս օրերին շրջանառվում են նորաստեղծ Ներքին գործերի ապագա նախարարի տարբեր անուններ: Նրանց թվում է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարար Արմեն Փամբուխչյանը, ում ղեկավարած կառույցը լուծարվելու է:
ArmLur.am-ն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից փորձեց ճշտել՝ նախարար Փամբուխչյանը նոր պաշտոնի առաջարկ ստացել է, թե ոչ: Ի պատասխան վերջինս նշեց. «Ձեր բարձրացված հարցերի շուրջ քննարկում չի եղել»: Նշենք սակայն, որ ArmLur.am-ի տեղեկություններով, այդ քննարկումը ծավալվել է դեկտեմբերի 20-ին՝ ՔՊ վարչության նիստում եւ ներկաների մեծամասնությունը կողմ է եղել այդ տարբերակին:

Սակայն նկատենք, որ ամեն դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլեւս նախկինի պես չի վստահում իր թիմակիցներից շատերին եւ դա է պատճառը, որ առաջիկայում պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ կլինեն:Իսկ ոստիկանապետ Վահե Ղազարյանին վստահցրել է վարչապետը, որ հենց նա է լինելու ՆԳ ապագա նախարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին