Ներքին 3 տարի առաջ - 14:12 23-12-2022

Իրավապահ համակարգը գովազդում է հավաքարարությունն ու բոմժությունը

Երևանում 70-ամյա տատիկը սխալմամբ 70.000 դոլար է աղբի հետ թափել։ Մի քանի օր առաջ էլ գրել էին, որ Երևանում հավաքարարները չբնակեցված տանը 12,5 կգ ոսկի են գտել։

Թե ինչ նպատակ են հետապնդում նման ռելիզները՝ հանրային բթացման, շեղելու, հրաշքի հավատալու և սպասելու, երջանիկ պատահականություններով մեզ կերակրելու՝ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ.

«Պետությունն ուզում է դրանով ասել, որ հանրային ու հասարակական ոլորտում հավաքարար է պետք, իրենք գովազդ են անում, որ հավաքարարներ գնան ընդունվեն, որ կարող են հավաքարար աշխատես և նման բաներ գտնես՝ փող ու այլ իրեր»։

Մեհրաբյանի խոսքով, հնարավոր է՝ մեկը պարապ է մնացել, ու նման պատմություններ է գրում, ես չեմ կարծում, որ դրան իրականում այդպես է եղել. «Բոմժությունը, սկլեռոզն ու անփութությունն են իրենք գովերգում, կամ էլ՝ իսկապես իրենք պարապ են մնացել ու այդպիսի բաներ են անում։ Հարցնում եք, բայց իրավապահ համակա՞րգը։ Այո՛, վարչապետը պարապ կլինի, կխոսի, իրենք չեն խոսի՞, ինչու իրավապահ համակարգն էլ պետք է ինչ որ բանով տարբերվի՞։

Զարմանալ պետք չէ, միևնույն է՝ այնպես չէ, որ մնացած համակարգերը շատ թույն աշխատում են, իրենց մոտ հատով է հանցագործություն անելը, նշվում է այսքան դեպք ու այսքան դեպք էլ եղել է։ Հստակ ստատիստիկայով գրում են, թե այդքան դեպք է պարզվել՝ քանակ ավելացնելու համար։ Կամ անգամ եթե դա իրականություն է , ինչո՞ւ են դա բարձրաձայնում»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ