Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 08:06 22-05-2023

Իրավապահ համակարգը ջախջախված է․ մոտ 4 տոննա կոկաին, և երևի թե էլի «ժողովուրդն է մեղավոր»

Միջազգային քրոնիկոնում հայտնված կոկաինի գործով ձերբակալվածներ չկան։

Ինչպես հայտնի է, իտալական լրատվամիջոցների հրապարակմանը հաջորդեց ԱԱԾ հաղորդագրությունը։

Նախ հայտնի դարձավ, որ իտալական նավահանգստում հայտնաբերված 2,7 տոննա կոկաինը բանանի արկղերով Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։ Դրանից հետո ԱԱԾ-ն հայտնեց, որ Հայաստան է ներմուծվել շուրջ 1 տոննա կոկաին՝ Պանամա-Իտալիա-Վրաստան երթուղով։

ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (մոտ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։

Այս դեպքից գրեթե մեկ շաբաթ է անցել, սակայն թե ովքեր, ինչպես էին փորձում կոկաին ներմուծել՝ հայտնի չէ, Հայաստանի իրավապահ համակարգը լռում է։

Թեև արդեն նիկոլական մեդիան իրեն բնորոշ ջղաձգումներ է անում, օրինակ՝ փորձեցին կապել Միհրան Պողոսյանի հետ, բայց հասկանալով, թե դա ինչքան ծիծաղելի է, չշարունակեցին։

Ենթադրելի է, որ այսօր-վաղը լուրեր կտարածվեն, որ կոկաինը բերում էին Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդները, ապա կասեն, որ հրապարակում նստացույց անող ծնողներն են դրա հետևում կանգնած, Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կհայտարարի, որ դա «դժբախտ ու դժգույն կոկաին էր», չարժի դրա մասին նույնիսկ խոսել։

Եվ ամենավերջում կհայտնվեն ինտելեկտուալների տխուր դեմքերով ինչ-որ մարդիկ ու կհայտարարեն, որ մենք բոլորս ենք մեղավոր, որ այդքան կոկաին է գալիս Հայաստան․ ասենք թե մեկը բերում է, բայց բոլորս ենք, չէ՞, դա օգտագործում։

Այնպես որ պետք է զինվել համբերությամբ ու հետևել իտալական լրատվամիջոցներին ու միջազգային մամուլին՝ հույս ունենալով, որ Հայաստանում գտնվող մարդը, որը տոննաներով կոկաին է պատվիրում, մի օր կնյարդայնացնի արևմտյան գործընկերներին, ու մենք բոլորս կիմանանք նրա անունը։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:42 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը