Ներքին 3 տարի առաջ - 21:01 21-12-2022

Իշխանության հերթական պոպուլիզմը. ինչու են ՀԽՍՀ բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տալու

Կառավարության որոշմամբ՝ 2023 թվականին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում կտրամադրվի մինչև 1940 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Նայած, թե ինչ կուրսով են ստանալու գումարը։ Այս տարի իսկապես, մենք ունեցանք բարձր տնտեսական աճ, և ինչ-որ հնարավորություններ ստեղծվեցին։ Հիմա ես դրան կարող եմ պոպուլիզմ ասել, թե քաղաքացիների նկատմամբ բարենպաստ քաղաքականություն ասել, բայց այս պահի դրությամբ կա փորձ՝ ինչ-որ փոխհատուցում տալու, որը, ես կարծում եմ, որ գոնե քաղաքացիների համար, որոնք շատ ցավով են ընդունել այն ֆինանսական կորուստները, որոնք կրեցին ԽՍՀՄ փլուզումից հետո, այդ կորուստների փոխհատուցումը մարդկանց համար կլինի դրական երևույթ, հատկապես երբ խոսքը գնում է ավագ սերնդի մասին, չնայած որ այդ տարիքային սահամանափակումներն էլ մի քիչ անհասկանալի է, չնայած որ սա էլ բացատրություն ունի, կամ գուցե հետագայում էլ վերանայվի այդ սահմանափակումը։ Ամեն դեպքում փորձը՝ ինչ-որ բան անելու, դրական եմ գնահատում, ուրիշ բան, որ ինչքանով դա կստացվի ու իրատեսական կլինի, ու ինչքանով դա քաղաքացիների համար կհամավի, որ դա ադեկվատ փոխհատուցում է, թե՞ դա, այսպես ասած, ընդամենը փորձ է լինելու տպավորություն ստեղծելու, որ մարդկանց մոտ պարտքերը փակվել են, բայց իրականում առանձնապես բան չի փոխվելու»։

Հարցին թե արդյո՞ք փորձում է իշխանությունը քաղաքացիներին օգտակար լինել, պատասխանեց. «Որ ճիշտն ասեմ, ավելի հակված եմ այն մտքին, որ դա հերթական պոպուլիզմն է։ Ուրիշ բան, որ ասենք՝ ինչու մինչ այդ չի եղել, բայց հիմա արդեն կա։ Դրան, իհարկե, կա պատասխան, որովհետև հիմա լրացուցիչ գումարներն են գոյանում պետության հաշիվներից, բայց մյուս կողմից եկեք՝ նայենք, տեսնում ենք լայնածավալ տոնակատարություններ քաղաքի կենտրոնում, որտեղ որևէ իրական առիթ չկա։ Իհարկե, կա փորձ՝ ուշադրությունը շեղելու և ասելու՝ այո՛, մենք կորուստներ ունեցանք, բայց միևնույն ժամանակ իշխանությունը սա է անում, նա է անում»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից