Ներքին 3 տարի առաջ - 22:51 16-11-2022

Փաշինյանի հերթական պոպուլիզմը. ինչու է բարձրացնում նվազագույն աշխատավարձը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հաջորդ տարվանից նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 75 հազար դրամ:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ, ով մեզ հետ զրույցում, նշելով նվազագույն աշխատավարձի բարձրացման պատճառները, ասաց. «Այստեղ երկու պատճառ կա։ Իհարկե, պատճառները քաղաքական են։ Այս պահի դրությամբ՝ Փաշինյանը վարում է շատ կոշտ ու պոպուլյար քաղաքականություն և փորձում է մեղմացնել հասարակական արձագանքը՝ այսպիսով այդ քայլը միտված է, որ հասարակական դժգոհությունն ու դիմադրությունը չեզոքացնի կամ նվազեցնի։ Երկրորդը՝ մենք ունենք բավականին բարձր գնաճ, որը կոմպենսացնում է բարձրացումը, այսինքն՝ եթե մենք կոմպենսացումը նայենք՝ գնաճը հաշվի առած, ապա բարձրացում գրեթե չկա, որովհետև տաստոկոսանոց գների բարձրացում է տեղի ունենում։ Անկանխիկ վճարումները միտված են նրան, որ ապահովենք ստվերային տնտեսության կրճատում՝ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ կտրվածքով, որովհետև անկանխիկ շրջանառության պարագայում շատ ավելի վերահսկելի է դառնում տնտեսական դաշտը»։

Հիշեցնենք, որ նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ նախաձեռնությունը բխում է Կառավարության գործունեության ծրագրից: Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև՝ երկրի մակրոտնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվություն պարունակող բազաների վերլուծության արդյունքները:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից