Ներքին 3 տարի առաջ - 19:41 21-12-2022

Գիտարբուքը՝ տարվա բառ․ ինչպես է Դավիթ Գյուրջինյանը շնորհակալ լինում իր «բարերարից»

Լեզվի կոմիտեն արդեն երկրորդ տարին կազմակերպել էր «Տարվա բառը» մրցույթը։ Կոմիտեի կողմից առանձնացված բառերն էին՝ աշխարհակարգ, ապաշրջափակում, բազմաբևեռ, բանակաշինություն, գինետոն, գիտարբուք, գրքատոն, ինքնիշխանություն, կպչուկ, հաղորդուղի, պետականակենտրոն, տեսաբացիկ։

Քվեարկությանը մասնակցել են ֆեյսբուքյան օգտատերերը։

Այսօր արդեն Լեզվի կոմիտեն ամփոփել է մրցույթի արդյունքները՝ ներկայացնելով տարվա բառը՝ գիտարբուք։

Նկատենք, որ այս բառը infocom.am-ի հեղինակային նորաբանությունն է։ Մեր տեղեկություններով՝ այս կայքը կապվում է ԿԳՄՍ տխրահռչակ նախկին նախարար, ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի անվան հետ։ Իսկ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը վայելում է Հարությունյանի հովանավորությունը։

Կարծես թե պատահական չէ «գիտարբուք» բառի հաղթանակը, քանի որ Գյուրջինյանն ու Հարությունյանը մտերիմ են, իսկ այս մտերմությունն սկսվել է օտարալեզու դպրոցների դեմ պայքարից։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան