Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:55 20-12-2022

Քաղաքում ասֆալտը սառույց էր կապել. ավագանու անդամ

Քաղաքում ասֆալտը սառույց էր կապել, դրա պատճառով էլ էսօր քաղաքում երթևեկությունն այս վիճակում է գտնվում։ Այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը.

«Այսօր առավոտյան Դավթաշենի կամուրջի վրա 29 մեքենա բախվել են իրար աղբահանության հիմնարկի ոչ կոմպետենտ աշխատանքը կազմակերպելու պատճառով, որովհետև աղ ու ավազ ցանված չի եղել, քաղաքում ասֆալտը սառույց էր կապել, դրա պատճառով էլ էսօր քաղաքում երթևեկությունն այս վիճակում է գտնվում։ Պարզեք և մեղավորները թող պատասխանատվություն կրեն»։

Ելույթից հետո քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը շարունակեց վարել նիստն առանց անդրադարձ կատարելու Մարկոս Հարությունյանի բարձրացրած խնդրին, ինչին ի պատասխան ավագունու անդամն ասաց.

«Պարոն Հովհաննիսյան, էդքան մե՞կ էր ասածս ձեր համար։ Գոնե, կարելի էր ասել կպարզենք, հետագայում կտեղեկացնենք։ Կհորդորեմ ելույթներիս ու հարցերիս նման վերաբերմունք ցույց չտալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է