Ներքին 1 տարի առաջ - 22:35 29-12-2024

Պատգամավորի օգնականից` Գյումրիի ավագանու անդամ. ՔՊ-ական Էմմա Պալյանի ամուսինը ավագանու մանդատ է ստացել

Գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը` Ալբերտ Մարտիրոսյանը սոցցանցի իր էջում հայտնում է, որ ավագանու մանդատ է ստացել։



Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված կառավարման ճգնաժամի ֆոնին, Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ավագանու 2 անդամները( Արթուր Պապիկյանն ու Նարեկ Բեկզադյանը) վայր են դրել մանդատները։ Մանդատը վայր դրած ավագանու անդամներից մեկի մանդատը տվել են Ալբերտ Մարտիրոսյանին։

Հիշեցնենք, որ Ալբերտ Մարտիրոսյանը, ով Գյումրիում հայտնի է Աբուլիկ անունով, կնոջ` Էմմա Պալյանի հովանավորչությամբ աշխատանքի է անցել Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղում որպես պետ։



2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Էմմա Պալյանը պատգամավոր դարձավ, Պալյանի ամուսինն էլ «գործուղվեց» ԱԺ, կնոջ օգնականն էր, ինչպես Էմմա Պալյանն էր ասում` հասարակական հիմունքներով։ Տրամաբանությունը այսպես էին ներկայացնում, որ երբ Ալբերտ Մարտիրոսյանը կնոջը տանի ԱԺ, որպեսզի դրսում չսպասի, կինը օգնական է տեղավորել, որ ամուսինը դրսում չսպասի։

Նշենք, որ Ալբերտ Մարտիրոսյանը քաղաքականություն մտնելու փորձեր արել է 2021 թվականից՝ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Նա ՔՊ ցուցակով առաջադրվել էր ավագանու անդամ, բայց քանի որ ցուցակի վերջին համարներում էր, այդպես էլ չհաջողվեց ավագանու անդամ դառնալ։

Օրերս Oragir.News-ը անդրադարձել էր Էմմա Պալյանի և նրա ընտանիքի ունեցվածքին։

Հարկ է նշել, որ այս ՔՊ-ական ընտանիքը 2018-ի իշխանափոխությունից հետո իրենց նյութական վիճակը շեշտակի բարելավել են։

Արդեն ավագանի դարձած Ալբերտ Մարտիրոսյանը Գյումրիի քաղաքապետարանին պատկանող «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում մեքենաների լվացման կետ ունի։ Էմմա Պալյանի ամուսնու օբյեկտը սպասարկում է Գյումրիի քաղաքապետարանին, բուժհաստատություններին պատկանող ավտոմեքենաները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը