Բնակելի շենք և բնակարաններ, հողամաս, մեքենա, 12 մլն եկամուտ․ Էմմա Պալյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
copy image url

Բնակելի շենք և բնակարաններ, հողամաս, մեքենա, 12 մլն եկամուտ․ Էմմա Պալյանի և նրա ընտանիքի ունեցվածքը

Ներքին 3 ամիս առաջ - 22:30 24-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։ Վերջիններս 2018-ի իշխանափոխությունից հետո իրենց նյութական վիճակը շեշտակի բարելավել են։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի, նրա ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի և վերջինիս ծնողների՝ Լորիս Մարտիրոսյանի ու Մարիամ Պետրոսյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Էմմա Պալյանը պատգամավորական մանդատ է ստացել 2021-ի մարտին, այնուհետև նույն թվականի հունիսին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով վերջինիս հաջողվել է պահպանել իր մանդատը։ Պալյանն իր պատգամավորական գործունեության ընթացքում աչքի ընկավ այն ժամանակ, երբ իր ամուսնուն ձևակերպել էր որպես օգնական, ինչպես նաև ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դիմել էր «պարոն»-ով։

Որպես անշարժ գույք՝ Էմմա Պալյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան՝ Երևանում, որը նա գնել է 2022 թվականի հուլիսի 13-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Բացի այդ, վերջինս 90 օրից ավելի տիրապետում է Գյումրիում գտնվող մի բնակարանի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ականը չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել, կանխիկ միջոցներ նույնպես նա չի հայտարարագրել։

Հաշվետու տարում իշխանական պատգամավորի եկամուտները կազմել են 12 մլն 186․593 դրամ, որից 10 մլն 107․843 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն դրամը՝ ՊԵԿ-ից ստացած այլ եկամուտը, 78․750 դրամը՝ Կանանց իրավունքների տուն ՀԿ-ից քաղիրավական պայմանագրերով ստացված եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 450․000 դրամ։

Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մատիրոսյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մի հողամաս՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքում, որը նա գնել է 2022 թվականի դեկտեմբերի 5-ին։ Տարեվերջին այս հողամասը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա ի սկզբանե չի հայտարարագրել, սակայն տարվա ընթացքում՝ 2023-ի դեկտեմբերի 7-ին, նա 1․5 մլն դրամով գնել է 2010 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվները նույնպես դատարկ են եղել։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 560 հազար դրամ, տարեվերջին՝ 1․5 մլն դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 325․350 դրամ, որը Հայանտառ ՊՈԱԿ-ից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 450 հազար դրամ։

Վերջինս հայրը՝ Լորիս Մարտիրոսյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բազմաբնակարան շենք՝ Գյումրիում, որը ձեռք է բերել 1995 թվականի ապրիլի 5-ին։ Տարեվերջին այս շենքը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Լորիս Մարտիրոսյանը չի հայտարարագրել։

Ամբողջ տարվա ընթացքում վերջինիս բանկային հաշիվները դատարկ են եղել, կանխիկ միջոցներ և եկամուտներ նույնպես նա չի հայտարարագրել։

Լորիս Մարտիրոսյանի կինը՝ Մարիամ Պետրոսյանը, ոչինչ չի հայտարարագրել, նա միայն նշել է, որ 90-օրից ավելի տիրապետում է Գյումրիում գտնվող մի բնակարանի, որի սեփականության իրավունքն իրենչ չի պատկանում։

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում