Ներքին 3 տարի առաջ - 10:04 20-12-2022

Գագիկ Բեգլարյանը՝ Տիգրան Ավինյանի հույսին և հակառակը

Oragir.News-ն արդեն անդրադարձել է նրան, որ Երևանի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ոչ միայն աջակցում է Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանին, այլև հանձնարարություններ է կատարում։

Բնականաբար, այս կերպարանափոխությունը ոչ թե գաղափարական, այլ շատ պարզ՝ քրեական հիմք ունի․ այդպես Գագիկ Բեգլարյանը փորձում է խուսափել պատասխանատվությունից, քանի որ իշխանության հետ եկել է պայմանավորվածության, որ Տիգրան Ավինյանի ընտրվելու դեպքում բազմաթիվ մեղքեր կներվեն։

Օրինակ՝ այս պահին Գագիկ Բեգլարյանի դեմ հարուցված քրեական գործերից մեկով քննվում է Երևան քաղաքի միայն Կենտրոն համայնքում մանկապարտեզների ապօրինի սեփականաշնորհման 24 դեպք, որոնք «տակով է արել» Երևանի նախկին քաղաքապետը։

Ուշագրավ դրվագներ կան նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» ՊՈԱԿ-ի քննվող նյութերում։ Ըստ այդ նյութերի՝ Գագիկ Բեգլարյանի՝ ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար դառնալուց անմիջապես հետո ՊՈԱԿ-ի առաջին գնումը եղել է «Պորշ Կայեն» ավտոմեքենան, որը քշել է Հրանտիկը՝ Գագիկ Բեգլարյանի որդին։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, համագործակցությունից շատ գոհ է նաև Տիգրան Ավինյանը, որովհետև պրակտիկ՝ նախընտրական խնդիրներ լուծելուց բացի՝ բավարարվում են Երևանի ներկայիս փոխքաղաքապետի «պատանեկական» շրջանի հոգեբանական տրավմաները․ Ավինյանը մեծի դիրքերից շփվում է ժամանակի «լավ տղերքի» հետ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք

Ձեզ գուցե հետաքրքրի