Ներքին 3 տարի առաջ - 18:55 19-12-2022

Ո՞ր ընկերությունն է Հայաստանից Թուրքիա ոսկի արտահանել, և ինչո՞ւ է ՊԵԿ-ն ամեն կերպ թաքցնում տեղեկությունը․ «Հետք»

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա է արտահանվել 353 կգ ոսկի, որի մաքսային արժեքը կազմել է 20 մլն դոլար։

«Հետք»-ը պարզել է, թե որ ընկերությունն է դա արտահանել, և որտեղից է ներմուծվել այդ ոսկին։ Միևնույն ժամանակ, արտահանող ընկերությունից պնդում են, որ ոսկին ոչ թե Թուրքիա, այլ Արաբական Միացյալ Էմիրություններ է առաքվել, սակայն դա ապացուցող տեղեկություններ չեն տրամադրվում. Պետական եկամուտների կոմիտեն ամեն կերպ խուսափում է այս թեմայով հստակ պատասխաններ տալուց:

Հայաստանից առաջին անգամ է նման ծավալի ոսկի արտահանվում Թուրքիա:

Եթե բացառենք ոսկին, ապա Հայաստանից Թուրքիա ամբողջ արտահանումը փոքր ծավալներ ունի` ի տարբերության ներմուծման։

Պետական եկամուտների կոմիտեն (ՀՀ ՊԵԿ) հրաժարվեց մեզ տրամադրել տեղեկություններ, թե կոնկրետ որ ընկերությունը կամ ընկերություններն են ոսկի արտահանել Հայաստանից Թուրքիա: Այդ առնչությամբ մեր հարցումներն ու ՊԵԿ-ի ուշացած պատասխանները երեք ամիս ձգձգվեցին, սակայն «Հետք»-ին հաջողվել է պարզել, որ արտահանողը «Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ-ի Երևանում գտնվող «Կենտրոն» մասնաճյուղն է:

Ըստ Պետական ռեգիստրի՝ «Գոլդեն հերիթիջ» ընկերությունը գրանցված է Արցախում՝ Ստեփանակերտում, որի 100% բաժնետերը «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ-ն է։
«Ջի Էմ Հոլդինգ» ընկերության 55% սեփականատերը Վիտալի Գրիգորյանցն է, 45%-ինը՝ Արսեն Միքայելյանը:

Վիտալի Գրիգորյանցը ռուսաստանաբնակ հայտնի գործարար է։ Մինչև 2021 թվականի վերջերը Վիտալի Գրիգորյանցը եղել է «Հայբիզնեսբանկ»-ի հիմնական սեփականատերը (95%), իսկ Արսեն Միքայելյանին պատկանել է 5%-ը։

«Գոլդեն հերիթիջ»-ը վաղուց է ներգրավված ոսկու միջազգային առևտրում: Դեռևս 2019 թվականին «Հետք»-ը պարզել էր, որ «Գոլդեն հերիթիջ» ընկերությունը Հայաստանից մոտ 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանել դեպի Ռուսաստան։ Ընդ որում՝ այդ ոսկին արտահանվել էր մետաղի ջարդոնի անվան տակ:

Ընկերությունից պարզաբանել էին, որ դա բանկային ոսկի է, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել, թե որտեղից է այն ձեռք բերվել:

Նամակագրությամբ «Գոլդեն հերիթիջ» ընկերությունից չհերքեցին, որ իրենք են այս տարի Հայաստանից ոսկի արտահանել Թուրքիա: Սակայն, վստահեցնում են, որ ոսկին վերջնարդյունքում առաքվել է ոչ թե Թուրքիա, այլ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ:

Մանրամասն տե՛ս սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը