Ներքին 1 տարի առաջ - 21:12 05-07-2024

Ամեն ամիս Պուտինը Հայաստանի տարածքով մոտ քսան տոննա ոսկի է արտահանում՝ շրջանցում է արևմտյան սանկցիաները

Հրայր Կոմենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ձեռնարկ նիկոլական արևմտամետների համար։

Օրեր առաջ քպ սատելիտները հավաքվել էին իրար գլխի ու մի հանրաքվեի խոսակցություն էին սկսել իրենց պադոշ մտքային արկղիկներով։ Հավաքվածները հանրությանը հայտնի էին տարբեր տեղերից և տարբեր հիմնական հատկանիշներով։ Մեկը սպարապետի քույր է, մյուսը պասիվ արվամոլ, էն մեկը Քուռ-Արաքսյան հանրապետության ջատագով, դրանց հետ էին նաև հարբեցող թմրանյութասերը և էլի անսեռ տասնյակ կերպարներ։ Բա թե՝ մենք Եվրոպական միության անդամ դառնալու հանրաքվե ենք ուզում անել, ու դա այն կերպարներն էին, որոնք անցյալ տարի իրականացվող «Հայաքվեի» դեմ ինչ ասես չհաչացին։ «Հայաքվեն» ընդամենը պահանջում էր քրեական պատիժն սահմանել Արցախը այլ պետության կազմի մեջ ճանաչող ցանկացած պաշտոնյայի համար։ Հասկանալի է, որ սուր արևմտամետ դարձած և ֆիզիկապես կրտված անձինք փորձելու են ինչ-որ բանավեճեր բեմադրել, ինչ-որ զրույցներ նետել հանրային դաշտ, որտեղ նրանք առավելագույն սուր քննադատելու են թզուկ դիկտատոր Պուտինին և ՔՊ խունտայի հետ փորձելու են իբր թե հակառուսական հիստերիա բարձրացնել։ Անկասկած, ՔՊ խունտան և պարագլուխը նոցա սկսելու են հակառուս ձևանալ, ինքնիշխան հռչակել իրենց, Պապ թագավոր բեմադրել։ Բայց արդյոք ՔՊ խունտայի պարագլուխը հակառուս է և կամ դեմ է դուրս եկել Ուկրաինան ավերող ՌԴ դեմ: Իհարկե ոչ։ Պարզապես պետք է ցանկացած կեղծ հակառուսի երեսին շպրտել ՌԴ կողմից դեպի Հայաստան արտահանվող ոսկու թվերը, որոնք ահռելի են և հնարավոր չէ այն այլևս թաքցնել։

Ամեն ամիս Ուկրաինան ավերող թզուկ Պուտինը Հայաստանի տարածքով մոտ քսան տոննա ոսկի է արտահանում դեպի Հոնկոնգ, Չինաստան և հանցավոր այդ բարտերի միջոցով շրջանցում է արեւմտյան սանկցիաները։ Ամսեկան 1.2 մլրդ ԱՄՆ-ի դոլարի ոսկին Հայաստանի տարածքով գնում է Չինաստան։ Այդ գումարով ձեռք բերված ռազմական, երկակի կիրառման նշանակության ապրանքները օգտագործվում են խեղճ Ուկրաինան հիմնահատակ քանդելու համար։ Ոսկու վերաարտահանման այս հանցավոր խաղը փայլուն կերպով արտահայտված է ՀՀ վիճակագրության ազգային ծառայության բաց աղբյուրներում, և արևմտամետ ձևացող հայ գործակալները չեն կարող սրա մասին չիմանալ։ Այսինքն՝ նրանք գիտեն, որ նոր հանրաքվեն Եվրոպային միանալու համար էլ չէ, այն ընդամենը Ալիև դահիճի պահանջն է փոփոխելու ՀՀ անկախության հռչակագիրը եվ ՀՀ մայր օրենք սահմանադրությունը։ Նման կեղծ արևմտամետ, բայց ադրբեջանասեր ցանկացածի հետ պատրաստ եմ բանավեճի, որի ընթացքում նրանց ուտեցնելու եմ ՀՀ վիճակագրական ազգային ծառայության վերջին եռամսյակի ամփոփ ցուցանիշներով զարդարված թղթերը ոսկու վերաարտահանման մասին»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան